«Հայագիտությունը ոչ միայն ակադեմիական գիտական, այլ նաև քաղաքական կարևոր նշանակություն ունի». լեզվաբան Հրաչ Մարտիրոսյան

28.09.2022 10:18
916

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում երիտասարդ գիտնականների համար «Հնամյա ու նորաշունչ հայոց լեզուն» և «Հայոց հնագույն դիցուհու պաշտամունքի մնացուկները Արցախում ու Սյունիքում» թեմաներով զեկուցմամբ հանդես եկավ լեզվաբան-համեմատաբան Հրաչ Մարտիրոսյանը: 

Նա ներկայացրեց հայոց լեզվի պատմությունը՝ հնդեվրոպական ակունքներից մինչև գրաբար, աշխարհաբար ու բարբառներ, ընդգծեց Արցախի ու Սյունիքի տարածքների բարբառային ու լեզվամշակութային առանձնահատկությունները:

Հրաչ Մարտիրոսյանը կարևորեց հայագիտության հանրայնացումը: «Հայագիտությունը ոչ միայն ակադեմիական գիտական, այլ նաև քաղաքական կարևոր նշանակություն ունի: Մենք ունենք աշխարհում հայագիտության հանրայնացման խնդիր: Այդ անհրաժեշտությունը նաև պայմանավորված է քաղաքական արդի վիճակով: Մեր թշնամին համակարգված աշխատում է գիտությունը կեղծելու ուղղությամբ:  Մենք պետք է ոչ միայն գիտական, այլ նաև դիվանագիտական հանրայնացման օղակներով ակադեմիական ճշմարտությունը տեղ հասցնենք», - ասաց Հրաչ Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ ամբողջ հնդեվրոպական ակադեմիական դաշտը չի կարող ուսումնասիրվել և զարգանալ առանց հայերենի: «Ես հաճախ դասախոսելու հրավերներ եմ ստանում եվրոպական տարբեր երկրներից և կարող եմ վստահ ասել՝ գիտական աշխարհը հետաքրքրված է հայագիտությամբ», - նշեց նա: 

Երիտասարդ գիտնականներին Հրաչ Մարտիրոսյանը խորհուրդ տվեց. «Հարկավոր է ունենալ լայն մտահորիզոն և տեսնել, որ հետազոտական նյութը օվկիանոս է, բազմաշերտ և չունի սահմաններ»: 

Հրաչ Մարտիրոսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հայոց լեզվի պատմությունն իր ողջ ընթացքով՝ հնդեվրոպական ակունքներից մինչև բարբառներ ու արդի լեզու։ 2008 թվականին Նիդեռլանդների Լեյդենի համալսարանում նա պաշտպանել է «Հայերենի բնիկ բառամթերքի ստուգաբանական բառարան» թեմայով ատենախոսությունը, այնուհետև դասավանդել է նույն համալսարանում: Հրաչ Մարտիրոսյանը դասախոսել է նաև Լոս Անջելեսի Կալիֆորնիայի, Միչիգանի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Պավիայի, Մոսկվայի համալսարաններում, գիտահետազոտական աշխատանքներ է կատարել Վիեննայի, Բեռլինի, Լեյդենի համալսարաններում: Հայաստանում նա հաճախ անցկացնում է դասընթացներ և գիտարշավներ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28.09.2022թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40