ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը Հանքագործի և մետալուրգի տոնի կապակցությամբ

20.07.2025 11:45
409

Սիրելի գործընկերնե՛ր,

Հուլիսը մեզ համար ավանդաբար դարձել է տոնական ամիս։ Ամեն տարի հուլիսի երրորդ կիրակին շատ երկրներում նշվում է հանքագործի և մետաղագործի օրը։

Հանքարդյունաբերությունը պարզապես մասնագիտություն չէ, այն կոչում է։ Դա աշխատանք է, որը պահանջում է ոչ միայն գիտելիքներ և հմտություններ, այլև քաջություն, տոկունություն և նվիրվածություն։ Քանի որ հենց ձեր ջանքերի ու վարպետության շնորհիվ են ձևավորվում այն ամուր հիմքերը, որոնց վրա կառուցվում են արդյունաբերությունը, տնտեսությունը և, ի վերջո, մեր կյանքը։

Այսօր մեր կոմբինատում աշխատում է ավելի քան 4700 մարդ, որոնցից 22%-ը կանայք են՝ գրեթե 50%-ով ավելի, քան համաշխարհային միջին ցուցանիշը։ Մեր կոլեկտիվի միջին տարիքը 40 է, շուրջ 90%-ը՝ Քաջարանից և Կապանից են, իսկ միջին աշխատանքային ստաժը՝ 12,5 տարի։

Մեր կոլեկտիվը հզոր թիմ է, կազմված իր գործին նվիրված հազարավոր մասնագետներից։ Նրանցից յուրաքանչյուրը անգնահատելի ներդրում ունի երկրի տնտեսության զարգացման գործում։ Մեզ մոտ ներկայացված է ավելի քան 400 մասնագիտություն։ Պատկերացրեք՝ 400 տարբեր մասնագիտական ուղղություն, որտեղ աշխատում են տարբեր սերունդների տղամարդիկ և կանայք՝ միավորված մեկ ընդհանուր նպատակի շուրջ։

Ձեր աշխատանքի շնորհիվ մենք հպարտությամբ ենք նշում մեր ձեռքբերումները՝ թե՛ տարածաշրջանում և համայնքներում, թե՛ ամբողջ Հանրապետության մասշտաբով։ ԶՊՄԿ-ն տնտեսական և սոցիալական կյանքի կարևորագույն օղակ է՝ թե՛ մարզում, թե՛ ողջ երկրում։ Արդեն 4 տարի մենք Հայաստանի խոշորագույն հարկատուն ենք։ Սյունիքի մարզն այսօր Հայաստանի տնտեսական առաջատարն է։ Այստեղ է գրանցվում երկրի ամենաբարձր ՀՆԱ-ն, ամենացածր աղքատության ցուցանիշը և ամենաբարձր միջին աշխատավարձը մարզերում։ Սա պարզապես վիճակագրություն չէ. սա մեր բոլորի համառ աշխատանքի արդյունքն է։

Այսօր հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ոլորտի վետերաններին՝ նրանց, ովքեր իրենց կյանքի մեծ մասն են նվիրել մեր կոմբինատին, ովքեր փոխանցել են իրենց փորձը և գիտելիքները նոր սերնդին։ Ձեր նվիրվածությունը օրինակ է բոլորիս համար։

Մեզ համար չափազանց կարևոր է շարունակել ձեռնարկության արդիականացումը՝ բոլոր ուղղություններով։ Մեզ համար առաջնահերթություն է

աշխատանքի պայմանների բարելավման, արդյունաբերական և տեխնիկական անվտանգության չափանիշների բարձրացման, ինչպես նաև մեր աշխատակիցների և նրանց ընտանիքների բարեկեցության և առողջության խնդիրները։ Այս հարցերը մեզ համար մեծ կարևորություն ունեն և մենք մշտապես ձգտում ենք որակի շարունակական բարելավման։

Ներկայումս իրականացվում է կոմբինատի զարգացման ռազմավարությամբ աշխատանք, որը նպատակ ունի բարձրացնել արտադրողականությունը, ներդնել նոր տեխնոլոգիական լուծումներ, ավտոմատացնել արտադրական և ստանդարտ գործընթացները, անցում կատարել թվային հարթակների և ներդնել կայուն զարգացման միջազգային լավագույն չափանիշները։ Այս ամենը մեր մեծ թիմի յուրաքանչյուր անդամի աշխատանքի արդյունք է։ Առանց ձեզ սա հնարավոր չէր լինի։

Այս տարվա սկիզբը հեշտ չէր։ Բայց յուրաքանչյուր դժվարություն հնարավորություն է հետ նայելու, վերլուծելու փորձը, դասեր քաղելու, վերաիմաստավորելու և առաջ շարժվելու։

Այս տարի առաջին անգամ անցկացրինք Առողջության օրեր՝ նվիրված հանքագործի և մետալուրգի տոնին։ Այս միջոցառումները ցույց տվեցին, թե որքան ուժեղ և համախմբված կարող է լինել թիմը և ինչ տպավորիչ արդյունքների կարելի է հասնել, երբ աշխատում ենք միասին, համերաշխ և մեկ նպատակի համար։

Այս տոնական օրը մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարօրություն, նոր մասնագիտական ձեռքբերումներ և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Թող ձեր աշխատանքը միշտ բերի բավարարվածություն և արժանի գնահատանք։

Թող մեր բոլորիս ընտանիքներում տիրի խաղաղություն և համերաշխություն, իսկ մեր սրտերում՝ հպարտություն մեր մասնագիտության համար։

Շնորհավո՛ր ձեր տոնը, շնորհավո՛ր հանքագործի և մետալուրգի օրը։

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10