ԶՊՄԿ-ն 2022-ին վճարել է աննախադեպ հարկեր՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը գրեթե երկուսուկես անգամ

26.01.2023 11:45
1025

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է նախորդ տարվա 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ցուցանիշները։ Ողջ տարվա ընթացքում և տարվա ամփոփ տվյալներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պահպանել է երկրի առաջին հարկատուի կարգավիճակը՝ գրանցելով աննախադեպ ցուցանիշ։

2022 թ. ընկերությունը վճարել է 144 մլրդ դրամի հարկ նախորդ տարվա 61մլրդ դրամի համեմատ։  ԶՊՄԿ վճարած հարկերը գերազանցում են խոշոր հարկատուների ցուցակում իրեն հաջորդող 4 ընկերությունների վճարած հարկերը միասին։

Ընկերությունը շարունակում է մնալ երկրի խոշորագույն գործատուներից մեկը։ ԶՊՄԿ-ում 2023 թ. հունվարի դրությամբ  աշխատում է 4607 մարդ, որից 2481-ը Քաջարան համայնքի բնակիչներ են, 1629-ը՝ Կապանի։ Միայն վերջին տարվա ընթացքում աշխատանքի է ընդունվել 504 մարդ, այդ թվում Կապանից՝ 192, Քաջարանից՝  216 մարդ, որոնցից 45-ը՝ նոր զորացրված երիտասարդներ։

Հարկային տարվա ցուցանիշները ամփոփելով` ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը նշել է. «Այս աննախադեպ ցուցանիշն ունի երկու բացատրություն՝ նախ մետաղների գների բարձր մակարդակը և  հարկման նոր ռեժիմը։  Իսկ երկրորդ պատճառը ընկերության կառավարման ընթացակարգային և վարչարարության բարելավումն է։  Ամեն դեպքում՝ անհնար է թերագնահատել ԶՊՄԿ-ի դերը մեր տնտեսության համար»։

Հանքագործների միության նախագահն ընդգծել է, որ ոլորտը լուրջ ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա ․ «Ընդհանուր առմամբ անցյալ տարի մետաղական օգտակար հանածո արդյունահանող մի քանի կազմակերպություններ վճարել են ավելի քան 203 մլրդ դրամի հարկ։ Ներդրումն ահռելի է, բայց ոլորտն ունի և' քանակական,  և'  որակական աճի կարիք։ Մեր բոլոր ջանքներն ուղղված են թե' ԶՊՄԿ-ում, թե'  ոլորտում բարեփոխումների միջոցառումների հետևողական ներդրմանը՝ ձգտելով տեսնել հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտում մոդեռնիզացիայի, մրցունակության և կայուն զարգացման դրական անշեղ դինամիկա»։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40