ԶՈւ նվագախմբում ցանկանում են նոր կադրեր գտնել. հայտարարվում է դիրիժորների ընդունելություն

12.03.2020 11:00
1030

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային ծառայությունում ցանկանում են շարքերը նոր կադրերով համալրել. հայտարարվում է զինվորական դիրիժորների ընդունելություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ Արմեն Պողոսյանը պատմեց մասնագիտության ընտրության, զինվորական նվագախմբում աշխատելու և այնտեղ դիրիժորների ընդունելության մասին:
 

Սիրում եմ երաժշտությունը

Սովորել եմ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետև 1980-1984 թթ. Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում՝ կոնտրաբասի բաժնում: Սիրում էի երաժշտությունն ու բարձրագույն կրթությունս որոշեցի ստանալ հենց այդ մասնագիտությամբ: Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում սովորելուց հետո պատրաստվում էի ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, սակայն դրանից 3 ամիս առաջ տեղեկացա զինվորական դիրիժորի մասնագիտության մասին: 1985 թվականին ընդունվեցի Մոսկվայի կոնսերվատորիայի դիրիժորների ֆակուլտետ, ստացա «Զինվորական նվագախմբերի և անսամբլների կազմակերպում և ղեկավարում» մասնագիտությունը և զինվորական դիրիժորի որակավորում: Մինչ Մոսկվա մեկնելս, մոտ 1 տարի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխատել եմ որպես նվագախմբի արտիստ:

Ընտանիքի առաջին երաժիշտը

Ընտանիքում առաջին երաժիշտը ես եմ: Մայրս և հայրս մասնագիտությամբ ինժեներներ են, եղբայրս էլ մասնագիտությամբ էներգետիկ է, և հպարտ կարող եմ ասել, որ իր ոլորտում լավագույններից է: Ես էլ Մոսկվայում սովորելուց հետո, վերադարձա Հայաստան և 1992 թվականի հունվարից ծառայում եմ ՀՀ զինված ուժերում մինչև այսօր, արդեն գրեթե 30 տարի:

Զինվորական նվագախմբում աշխատելը պատվաբեր է

Դիրիժորի մասնագիտությունը շատ հետաքրքիր է ու պատվաբեր: Այստեղ կարելի է անծայրածիր գործունեություն ծավալել, միջազգային մրցույթների, փառատոնների մասնակցել: ԳՇ զինվորական նվագախումբը ստեղծվել է 1992 թվականի նոյեմբերից և այն ժամանակվանից մինչև այսօր կոչված է  դիմավորման, ճանապարհման, ծաղկեպսակներ դնելու արարողության և պետական ու կառավարական միջոցառումների երաժշտական մասն ապահովելու համար:

Դիրիժորի որակավորում ստանալու համար ընդունելություն ենք հայտարարում

Մենք այժմ հայտարարել ենք ընդունելություն 2020-2021 թթ. ուսումնական տարվա Մոսկվայի ռազմական համալսարանի զինվորական դիրիժորների ռազմական ինստիտուտում 5-ամյա ուսուցման դասընթացներին մասնակցելու համար: Ավարտելով այդ դասընթացները՝ կուրսանտները ստանում են լեյտենանտ զինվորական կոչում և փողային նվագախմբի զինվորական դիրիժորի որակավորում: Դիրիժոր դառնալու համար պարտադիր է նախնական երաժշտական կրթությունը:

2004 թվականից մենք պայմանագիր էինք կնքել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ, որի շրջանակում պետական պատվերով, տարեկան 5 դիրիժոր էինք պատրաստում:  Այս ծրագիրը հնարավորություն տվեց մեզ բոլոր նվագախմբերը կադրերով լրացնել: 2019 թվականից որոշվեց, որ պետք է ուղարկել սովորելու ռազմաուսումնական հաստատություններ, որպեսզի ստանան լիակատար դիրիժորի ուսում և ավարտելուց հետո պայմանագիրը լինի 20 տարով:

 

Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը կարող են մասնակցել նախազորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցած կամ անցնող արական սեռի քաղաքացիները և զինծառայողները, ում տարիքը չի գերազանցում 23 տարեկանը: Տեղեկություններ ստանալու համար հայտարարությանը համապատասխանողները կարող են դիմել ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայություն կամ զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ՝ 1-28:

Հույս ունեմ, որ կկարողանանք գտնել այն կադրերին, որոնք ցանկություն ունեն սովորելու Մոսկվայում, այնուհետև աշխատելու ՀՀ ԶՈւ-ում: Մեր նվագախմբի 60 տոկոսը պայմանագրային, իսկ 40-ը՝ պարտադիր ժամկետային զինծառայողներ են:

 

Այս տարի ունենք հրավերներ տարբեր երկրներից

Մերգելյան ինստիտուտում այս տարի կայանալու է զենքի և զինամթերքի վերաբերյալ էքսպո, որտեղ մեր նվագախումբը պետք է հանդես գա: Այս տարի ունենք հրավերներ՝ Գերմանիայից և ԱՄՆ-ից, որոնց մասնակցության վերաբերյալ մեզ մոտ դեռևս որոշում չի կայացվել, քանի որ պետք է հստակեցվեն մեր պլանները, հաշվի առնվի նվագախմբի զբաղվածությունը և մի շարք այլ հարցեր: Ղազախստանից նույնպես ունենք հրավեր, որտեղ կմեկնի մեր երգչախումբը: Ռուսաստանի Դաշնության Մոսկվա և Դոնի Ռոստով քաղաքներում Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում երկու զորախումբ է մեկնելու, որոնց կցված է նաև 2 նվագախումբ: Գրեթե ամեն օր պարապմունքներ են անցկացվում՝ հավուր պատշաճի ներկայանալու համար: Մոսկվայում տեղի է ունենալու նաև «Անմահ գունդ»-ի համերգը, որտեղ ելույթ կունենա նաև  մեր երգչախումբը:

Զրուցեց՝ Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

armenpress.am

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37