Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Բաքու.ԶԼՄ

21.11.2025 11:02
546

Ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին տեսակցություն, սակայն, նախատեսված չէ, թեև նրանք նախապես նման ցանկություն էին հայտնել։

Վաղն առավոտյան Հայաստանի քաղհասարակության հինգ ներկայացուցիչներ պատասխան այցով մեկնեցին Բաքու՝ մասնակցելու համատեղ քննարկումներին: Ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին տեսակցություն, սակայն, նախատեսված չէ, թեև նրանք նախապես նման ցանկություն էին հայտնել.

«Ծրագրում այդպիսի բան նախատեսված չէ, դա նշանակում է, որ որ դեռ ադրբեջանական կողմը պատրաստ չի այդ հարցերին անդրադառնալ այն իմաստով, որով մենք ենք պատկերացնում: Դա չի նշանակում, որ հարցն ընդհանրապես փակված է, մենք շարունակում ենք այդ հարցը քննարկել, քանի որ եթե խոսքը գնում է փոխվստահության մասին մեր հասարակությունների միջև, պարզ է, որ դա այն գործոնն է, որը այդ փոխվստահության վրա ազդում է», - ասում է հայկական պատվիրակության անդամ, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։

Երկու երկրների կառավարությունների նախաձեռնությամբ ստեղծված փորձագիտական խմբերի երևանյան հանդիպումը մեկ ամիս առաջ կայացավ։ Այն սկանդալով ուղեկցվեց. պարզվեց, որ ադրբեջանական պատվիրակության կազմում էր 2022-ի վերջին Լաչինի միջանցքը փակած ակտիվիստ կինը. աղմուկ բարձրացավ, հայկական կողմից արձագանքեցին՝ միմյանց կազմերը նախապես չեն քննարկել:

Հայկական պատվիրակությանը տեղափոխող FlyOne ավիաընկերության օդանավը, ըստ Flightradar24-ի, Բաքու կժամանի վաղն առավոտյան 10-ին։ Չարթերային թռիչքի ծախսերը Հայաստանի կառավարությունն է հոգալու, գործադիրն այսօր որոշեց 17.5 միլիոն դրամ տրամադրել, իսկ արդեն կեցության ծախսերն ադրբեջանական կողմը կիրականացի:

Կառավարությունը որոշումը շատ կարճ է հիմնավորել, որտեղ նշվում է. «Կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ»։

«Ես կարծում եմ՝ ծրագիրը լայն է լինելու, այսինքն՝ և՛ քննարկումներ են լինելու հինգը հինգի հետ, և՛ լինելու է հանդիպում պաշտոնական ներկայացուցչի հետ», - ասաց Բորիս Նավասարդյանը։

Հայկական պատվիրակության անդամ, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը փակագծեր է բացում. քննարկումների ընթացքում համաձայնեցվող հարցերը փորձագիտական խմբերը կառավարություններին պետք է ներկայացնեն։ Մեկ թեմայի շուրջ, օրինակ, արդեն մոտ են համաձայնությանը։ Նավասարդյանի խոսքով. - «Կարծում եմ բավականին արագ Բաքվի հանդիպումից հետո կլինեն նաև կոնկրետ գործողություններ, դա մեդիա ոլորտի և տեղեկատվական միջավայրի ուղղությամբ համագործակցությունն է։ Խոսքը և՛ այնպիսի բառապաշարի, այնպիսի եզրույթների, և՛ տեղանունների օգտագործումն է, որի չի առաջացնում փոխադարձ ջղայնություն, այսպես ասենք, և՛ փաստերի ստուգման ուղղությամբ համագործակցությունը՝ այսինքն համատեղ հայտարարություններ, եթե լրատվական դաշտում, պաշտոնական հայտարարություններում կամ քաղաքական գործիչների հայտարարություններում տեղի են ունենում փաստերի աղավաղում»։

Նավասարդյանի խոսքով Բաքվում կքննարկեն նաև հայ-ադրբեջանական սահմանազատումը։ Հայկական կողմում կարծում են՝ առայժմ պետք չէ անկլավ - էքսկլավներին անդրադառնալ, այլ աշխատել այն հատվածներում, որտեղ հակասություններ չկան.

«Դա չի նշանակում, որ անկլավների հարցը պետք է մոռանալ, դրան զուգահեռ կարելի է մեթոդաբանության մասին խոսել, բայց դա չպետք է խանգարող հանգամանք լինի սահմանազատման գործընթացին այլ հատվածներում», - նկատում է Բորիս Նավասարդյանը։

 

 

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40