Անհանգստացած ենք Երուսաղեմի քրիստոնեական համայնքի դեմ սադրիչ գործողություններից. ՌԴ ԱԳՆ-ն՝ հայկական «պարտեզների» մասին

29.11.2023 14:44
752

Ռուսաստանը Իսրայելի իշխանություններին կոչ է անում ապահովել հավասար իրավունքներ քրիստոնյաների և բոլոր մյուս կրոնական համայնքների համար, ներառյալ՝ նրանց սրբավայրերն ու ունեցվածքը։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան՝ կապված Երուսաղեմի հայկական այգիների շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի հետ։

Նա նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել Հին քաղաքում, այսպես կոչված, «հայկական պարտեզների» շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի վրա, որը վիճաբանության առարկա է դարձել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի և իսրայելական կազմակերպություններից մեկի միջև։

https://www.armtimes.com/

«Չսպասելով դատավարության արդյունքներին՝ նրա ներկայացուցիչները սկսել են վիճելի վայրում հյուրանոցային համալիրի կառուցման նախապատրաստական աշխատանքները, ինչը հանգեցրել է տեղի հայերի և հրեա արմատականների միջև բախումների»,- ասել է Զախարովան:

Ըստ նրա՝ ՌԴ-ն չափազանց անհանգստացած է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների դեմ սադրիչ գործողությունների հաճախակիացման մասին տեղեկություններից:

«Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին միջոցներ ձեռնարկել օրենքի շրջանակներում այս զգայուն հարցի արդարացի լուծումն ապահովելու համար: Մենք կարծում ենք, որ երկրի բոլոր կրոնական համայնքների իրավունքները պետք է պաշտպանվեն նույն չափով։ Մենք դեմ ենք ցանկացած անօրինական գործողությունների, որոնք ուղղված են Երուսաղեմի Հին քաղաքում պատմական էթնո-դավանական հավասարակշռությունը փոխելու վրա, ներառյալ՝ հարձակումները դարեր շարունակ այնտեղ ապրող քրիստոնյաների, նրանց սրբավայրերի և ունեցվածքի վրա»,- ասել է նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40