Երկու օր առաջ Արցախի իշխանությունը հրապարակային դիմեց ՌԴ-ին. մինչ այս պահն որևէ պատասխան չկա. պատգամավոր

27.08.2023 13:27
717

Մինչ այս պահն արցախյան առաջարկի վերաբերյալ որևէ պատասխան կամ արձագանք չկա` ո´չ հրապարակային, ո´չ էլ որքան տեղյակ եմ` ներքին խողովակներով, իսկ իրադրությունն Արցախում շարունակում է սրընթաց անկման գնալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: 
«2 օր առաջ Արցախի իշխանությունը հրապարակային դիմեց ՌԴ-ին` Ադրբեջանի հետ անվտանգ վայրում հանդիպում կազմակերպելու և առաջացած խնդիրները քննարկելու համար:

Այս թեմայի վերաբերյալ նախօրեին տեսաուղերձով խոսեց Արցախի պետնախարարը, ով ընդգծեց, որ անվտանգ հանդիպման վայր ասելով նկատի ունեն, օրինակ` ռուսական ռազմակայանը կամ մեկ այլ վայր, բայց ոչ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք:

Ադրբեջանի վերահսկողության որևէ հատվածում չկա երաշխիք, որ բանակցողների անվտանգությունը կպաշտպանվի և այս տեսանկյունից մոտեցումը տրամաբանական է:

Հաջորդ հանգամանքը, որն ուրվագծվում էր արցախյան առաջարկում այն էր, որ ադրբեջանցիների հետ հանդիպումը պետք է լինի միջնորդների ներկայությամբ ու անհրաժեշտ երաշխիքներով, որ փոխադարձ պայմանավորվածությունները չեն վրա թղթի վրա:

Այն ուժերը, որոնք պնդում են, որ կարելի է ադրբեջանցիների հետ առանց միջնորդների ու միջազգային երաշխիքների հավասար պայմաններում բանակցել` կա´մ սիրողական մոտեցում ունեն քաղաքական գործընթացների վերաբերյալ, կա´մ Արցախը նպատակային տանում են ադրբեջանացման ճանապարհով:

Արձանագրենք, որ մինչ այս պահն արցախյան առաջարկի վերաբերյալ որևէ պատասխան կամ արձագանք չկա` ո´չ հրապարակային, ո´չ էլ որքան տեղյակ եմ` ներքին խողովակներով, իսկ իրադրությունն Արցախում շարունակում է սրընթաց անկման գնալ»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40