Ի՞նչ են մտածում ՔՊ կին պատգամավորները ութ ամսական փոքրիկի հետ կալանավորված կնոջ դեպքի մասին․ Քրիստինե Վարդանյան

12.07.2025 14:42
751

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

««Աբովյան» ՔԿՀ֊ում տեսակցեցի երեք ամսով կալանավորված Լիանա Հարությունյանին և նրա ութամսական փոքրիկին։

Երիտասարդ կինը դեռևս չէր կարողանում հավատալ իր հետ կատարվողին, փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը։ Անկեղծ, ասել որ ցնցված եմ այս տեսարանից, ստեղծված իրավիճակի աբսուրդից նշանակում է ոչինչ չասել։ Աբսուրդի զգացողությունը հաղթահարել դեռևս չի ստացվում։

Կնոջը հայտնել եմ, որ գործընկերներիս հետ պատրաստակամ ենք անել ամեն անհրաժեշտը կալանքի որոշուման փոփոխմանը նպաստելու համար։

Երեկվանից «Հայաստան» խմբակցության պատգամավորներով կապ ենք պահպանում կնոջ փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ, ում փոխանցել ենք, որ պատրաստ ենք տրամադրել մեր երաշխավորությունները կնոջ նկատմամբ կիրառված կալանքի խափանման միջոցը փոփոխելու նպատակով։

Ի դեպ կալանավորված կինը, թեև համաձայն չէ իրեն մեղսագրվող արարքին, բայց պատրաստ է կրել տնային կալանք, միայն թե լինի իր երեխաների հետ։ Ինձ հետ զրույցում անգամ հայտնեց, որ շոկի մեջ չի կարողացել կողմնորոշվել ու դատարանին հայտնել, որ մարզում է գտնվում իր հայրական տունը, որտեղ գրանցված է և որտեղ կարող է կրել տնային կալանքը։

Բայց ես իսկապես ուզում եմ հասկանալ ինչ են այս դեպքի մասին մտածում Աննա Վարդապետյանը, Սրբուհի Գալյանը, Անահիտ Մանասյանը, ՔՊ հատկապես կին պատգամավորները։ Ցանկության դեպքում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարող է այս իրավիճակը փոխել ժամերի ընթացքում, նույնը Սրբուհի Գալյանը։ ՔՊ պատգամավորները՝ պարզապես հայտնելով, որ պատրաստ են երաշխավորություն տալ եռամսյա կալանքի փոփոխության համար կարող են փոխել այս իրավիճակը ու թողնել, որ երեք երեխաների մայրը միանա իր մյուս երկու զավակների հետ։

Ի՞նչ է այս ամենի մասին մտածում խաղաղ ցուցարարների վրա կրակելը ողջունող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ի՞նչ է այս ամենի մասին մտածում իբր կանանց իրավունքների հարցում շատ մտահոգ Սոնա Ղազարյանը։ Ուզում եմ հասկանալ, ձեր մեջ մարդկության բջիջ չի մնացե՞լ։ Ձեր քաղաքական հակառակորդների դեմ ամենալկտի ռեպրեսիաներն արդարացնելը հասկացանք, բա այս կնոջ դեպքում ինչու չեք խոսում»։ 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08