Ինչո՞ւ 2020 թ. նոյեմբերի 9-ին հաջորդած խռովահույզ օրերին հրաժարական տվեց Սյունիքի արժանավոր մարզպետ Հունան Պողոսյանը

14.11.2025 14:37
2477

Վերջին օրերին Սյունիքում վերստին քննարկման առարկա է դարձել հարցը, թե ինչո՞ւ է 2018 թ․ հոկտեմբերի 16-ից Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող, 44-օրյա պատերզամի ժամանակ Սյունիքի մարզն արժանապատվորեն ու խոհեմությամբ առաջնորդած Հունան Պողոսյանը 2020 թ․ դեկտեմբերի 3-ին (իր դիմումի համաձայն) պաշտոնաթող եղել։

Հրաժարականին հաջորդած օրերին Սյունիքում փորձում էին հասկանալ իրականությունը՝ ինչո՞ւ ծանրագույն այդ պահին Հունան Պողոսյանն այլևս անհնար համարեց հետագա պաշտոնավարումը։ Հնչող հարցերից մեկն այսպիսի բովանդակություն ուներ՝ անհամաձայնություն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ակտի՞ն, թե՞ կառավարման ճգնաժամից ելք չտեսնելու հետևանք․․․

Տարիներն անցան, և թվում էր, թե  հարցն այլևս մոռացված է, բայց․․․

Հինգ տարի անց, ինչպես տեսնում ենք, նոր լույս է սփռվում Սյունիքի ամենանշանավոր մարզպետներից մեկի՝ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի հրաժարականի իրական պատճառների վրա։

Պարզվում է՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո (Ադրբեջանի պահանջով) մեզանում քննարկումներ են սկսվել Սյունիքի արևելյան սահմանի մարտական մեր դիրքերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։

Հարցը, թեև չափազանց կարևոր էր մեր երկրի արևելյան սահմանների անվտանգության, Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության ապահովման տեսակետից, չի քննարկվել երկրի Անվտանգության խորհրդում։

Հարցը 2020-ի նեյեմբերի վերջին քննարկվել է մեկ այլ ձևաչափով, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի որոշ անդամներ, ՀՀ ԱԳ նախարարն ու նրա տեղակալը, ինչպես նաև Սյունիքի մարզպետը։

Քննարկման արդյունքում, ի վերջո, հավանություն է ստացել հակահայկական-հակասյունիքյան տեսակետը, որի հիման վրա էլ 2020 թ․ դեկտեմբերի առաջին օրերին ստորագրվել է հայտնի եռակողմ հուշագիրը (Հայաստանի կողմից ստորացուցիչ հուշագիրը ստորագրել է Պաշտպանության նախարար Վաղարշակը)։

Այդ հուշագրով է, որ 2020 թ․ դեկտեմբերի 18-ին Սյունիքի արևելյան սահմանի մարտական մեր դիրքերը նվիրվեցին Ադրբեջանին։

Այդ հուշագրի 5-րդ հոդվածով է, որ Գորիս-Կապան մայրուղու Գորիս-Դավիթբեկ հատվածը նույնպես նվիրվեց Ադրբեջանին։

Սյունիքում այս օրերին թևածող խոսակցությունների համաձայն՝ խելահեղ այդ համաձայնությանը դեմ է եղել Սյունիքի  մարզպետ Հունան Պողոսյանը։ Եվ որպեսզի կասեցնի հակասյունիքյան այդ հուշագրի ընդունումը՝ նոյեմբերի 30-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ կարծելով, որ ողջամտությունը կհաղթի։

Սակայն հակասյունիքյան համաձայնության կողմնակիցները կանգ չառան, իսկ դեկտեմբերի 3-ին Հունան Պողոսյանն ազատվեց  Սյունիքի մարզպետի պաշտոնից։

Իհարկե, 2020 թ․ դեկտեմբերին տեղի ունեցած հակասյունիքյան  դավադրությունը դեռ քննարկվելու է և ամբողջ ճշմարտությունը (ի վերջո) ջրի երես է դուրս գալու։

Ըստ հուշագրի՝ 2025 թ․ դեկտեմբերին Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերանայեն 2020-ի դեկտեմբերյան այդ ստորացուցիչ փաստաթուղթը, որին Սյունիքում սպասում են․․․

Մինչ այդ բազմաթիվ սյունեցիներ իրենց անկեղծ երախտագիտությունն են հայտնում գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին, ով փորձել է այդկերպ տեր կանգնել Սյունիքին՝ շատ լավ իմանալով, որ հրաժարականից հետո կարող է և հետապնդման թիրախ դառնալ։

Հունան Պողոսյանի արժանապատիվ վարքը հիշատակելի է մեկ այլ առումով ևս․ նրա հեռանալուց հետո (մինչև օրս) Սյունիքում չունեցանք որևէ դեպք, որ մարզը ներկայացնող իշխանավորը կամ օրենսդիր մարմնում Սյունիքի մարզն իբր ներկայացնող իշխանականները (երկրի ղեկավարի հետ հանդիպումների ու քննարկումների ժամանակ) համարձակվեն բարձրացնել իրական Սյունիքին մտահոգող հիմնախնդիրներից գոնե մեկը։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08