Հանրությանը կբացատրե՞ք Ադրբեջանի փոխզիջումը ո՞րն է եղել․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին

14.03.2025 12:50
610

Ընդդիմությունը ընդդիմանում է ու շարունակելու է ընդդիմանալ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու ձեր մարմաջին։ Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝՝ դիմելով արտգործնախարար Արարատ Միրզոյանին:

«Հայաստանում դուք բերե՞լ եք էդ եվրոպական դիտորդներին։ Բնականաբար դեմ ենք, որ Ադրբեջանը եթե ասում է, որ իրանց պիտի սահմանից հանեք, դուք առանց դա քննարկելու անգամ հանում եք։ Էդ ա ընդդիմության խնդիրը։ Թե չէ մենք ինչին ենք դեմ, ինչին ենք կողմ, ինչի համար, դա ասել ենք։ 

Դուք ստացել եք մի համաձայնագիր, որը արտացոլում է բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից հնչեցված բոլոր պահանջները ու հայտարարում եք, որ փողզիջումային փաստաթուղթ է, որը ընդունելի է Հայաստանի համար։ Մի հատ հանրությանը կբացատրե՞ք Ադրբեջանի փողզիջումը ո՞րն է եղել։ Էդ ի՞նչ պահանջ է Ադրբեջանը հնչեցրել, որից հետ ա կանգնել, զիջել ա ինչ-որ բան։ Ո՞րն է եղել Ադրբեջանի փողզիջումը էս գործընթացում։ Ես հիշեցնեմ, որ դուք սկսել եք բանակցել այն կետից, երբ Ադրբեջանի պահանջները վերաբերում էին բացառապես Արցախին, հիմա հասել եք այնտեղ, որ Ադրբեջանը հրապարակային նախապայման է դնում՝  սահմանադրություն փոխելու, պահանջում է ՀՀ քաղաքացիներին»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19