Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Մետալուրգի օրվա կապակցությամբ

15.07.2022 11:11
2763

Սիրելի համաքաղաքացիներ, ԶՊՄԿ աշխատավոր կոլեկտիվ, հարգարժան ղեկավարներ, ինձ համար այսօր մեծ պատիվ է՝ շնորհավորել ձեզ` Մետալուրգի օրվա կապակցությամբ և անչափ ուրախ եմ այս ընձեռված հնարավորության համար:
ԶՊՄԿ-ն աշխատանքային փայլուն ուղի անցած կազմակերպություն է՝ մեր տնտեսության ողնաշարը և պետության սահմաններից դուրս՝ մեր այցեքարտը:
Մեր ընդերքի հարստությունը Աստված պարգևել, բնությունը պահպանել, իսկ դուք այն դարձնում եք բարիք՝ օրհնված և ծանր աշխատանքի միջոցով: Ազնիվ և տքնաջան այդ աշխատանքով՝ դուք շենացնում եք մեր համայնքը, մարզը և երկիրը, և այդ աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղը։ Անհնար է պատկերացնել հանքարդյունաբերությունը՝ առանց պղնձի ու մոլիբդենի պաշարների։
Մենք կարևորում, հիացմունքի ու գնահատանքի ենք արժանացնում նաև Ձեր աշխատավոր մարդ տեսակն ու բազմահազարանոց կոլեկտիվի համախմբվածությունը:
Մասնագիտական տոնի կապակցությամբ ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել՝ Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերական հսկա գործարանի` Զանգեզուրի պզնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության ողջ անձնակազմին` գլխավոր տնօրեն՝ Ռոման Նիկոլայի Խուդոլիի գլխավորությամբ՝ մաղթելով մետաղյա կամք ու առողջություն, բարգավաճում և աշխատանքային նորանոր հաջողություններ։
Հարգելի քաջարանցիներ՝ աշխատավորների, մետալուրգների և աշխատանքի հերոսների քաղաք Քաջարանը միշտ բարձր է պահել ոլորտի պատիվը` իր հայրենանվեր և հայրենաշեն աշխատանքով, և տեղին է նշել, որ Քաջարան համայնքում ամեն երկրորդ բնակիչ` ճակատագրի բերումով կրում է հանքագործի և մետալուրգի պատվավոր անունը և քարից ու հողից հաց քամողի պատվավոր կոչումը։ Ձեր գործը դրվատելի է, իսկ աշխատանքը մեծարման արժանի։ Հենց այդ աշխատանքի շնորհիվ է, որ քաջարանցին հանրությանը կարողանում է ներկայանալ պարզ ճակատով և իր արդար քրտինքով։
Դուք 44 օրյա պատերազմի ժամանակ ապացուցեցիք, որ հանուն հայրենիքի` մետալուրգից և հանքագործից կարող եք դառնալ զինվոր ու հրամանատար, և այդտեղ էլ դուք հերոսաբար կատարեցիք հայրենիքի հանդեպ ձեր պարտքը:
Փառք ու պատիվ մեր արժանավորներին, ովքեր հանուն հայրենիքի իրենց կյանքը չխնայեցին։
Միաժամանակ խոնարհումս՝ ոլորտի երկարամյա և երջանկահիշատակ պատվավոր մասնագետներին, որոնց փորձը մեր սերունդները անշեղորեն շարունակում են կատերել` ի շահ Քաջարանի, ի շահ Սյունիքի և ի շահ Հայաստանի։
Շնորհավորելով բոլորիդ` մաղթում եմ անխափան և անփորձանք աշխատանք` ցանկանալով բարեկեցություն և բարգավաճում ձեր ընտանիքներին։
Փառք ու պատիվ աշխատավորների քաղաք Քաջարանին, փառք ու պատիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատվելի և բազմահազարանոց կոլեկտիվին։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01