Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

01.09.2025 10:28
613

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգելի՛ կրթության բնագավառի ներկայացուցիչներ, ծնողներ․

Շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, մաղթում, որ այս ուսումնական տարին ձեզ համար լինի աշխարհաճանաչման, ինքնադրսևորման և բացահայտումներով հարուստ լավագույն ժամանակաշրջան։

Գիտելիքն ու կրթությունը մեր պետության անվտանգության, զարգացման ու բարգավաճման կարևորագույն բանալիներն են, առանց որոնց ունայն են հզոր պետություն, ժամանակին համընթաց երկիր ունենալու բոլոր ձգտումները։ Արդի ժամանակաշրջանում բոլորս էլ տեսնում ենք, որ հաջողում են այն երկրները, որոնցում գերակա է գիտելիքի ուժը, քանզի հայրենիքն ուժեղ է խելացի, բանիմաց, կայացած անհատներով։

Առանձնահատուկ շնորհավորում եմ նրանց, ովքեր այսօր առաջին անգամ ոտք են դնում կրթօջախներ։ Մաղթելով բարի երթ՝ ցանկանում եմ, որ ձեր ճանապարհը գիտելիքի աշխարհում լուսավոր ու հարթ լինի։

Իմ անսահման հարգանքն ու խորին երախտագիտությունն եմ հայտնում կրթության բնագավառի նվիրյալներին, մաղթում քաջառողջություն, համբերություն ու երջանկություն: Ձեր տված գիտելիքներից, հմտությունից, անկեղծությունից, համբերատարությունից և երեխաների հանդեպ սիրուց է կախված ոչ միայն դպրոցական կյանքի որակը և հետաքրքրությունն ուսման նկատմամբ, այլև յուրաքանչյուր աշակերտի և ուսանողի, հետևաբար նաև մեր ողջ երկրի ապագան։ Թո՛ղ միշտ բազմամարդ լինեն ձեր խմբասենյակները, դասարաններն ու լսարանները, անցողիկ՝ ձեր հոգսերը և մնայուն՝ ձեր հեղինակությունը։

Կրկին շնորհավորելով ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթում եմ հաջողություններ ուսման և կյանքի բոլոր ասպարեզներում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40