‹‹Ֆիլհարմոնիկը՝ մարզերում›› ծրագիրը շարունակվում է. 6 համերգ Լոռիում, Շիրակում և Սյունիքում

27.08.2025 17:52
686

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ շարունակում է ‹‹Ֆիկհարմոնիկը՝ մարզերում›› ծրագիրը: 

Մարզային հյուրախեղերի ընթացքում նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա հռչակավոր և սիրված ջութակահար Սերգեյ Խաչատրյաը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչի Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքը, Հարությունյանի «Վալս»-ը և հատվածներ Խաչատրյանի  «Գայանե»  բալետից:

Համերգների աշխարհագրությունը բավականին ընդարձակ է, ընդհանուր առմամբ ծրագրված է 6 համերգ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում: Համերգները տեղի կունենան սեպտեմբերի 2-ին Ստեփանավանի Մշակույթի պալատում, սեպտեմբերի 3-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 10-ին Մեղրիի Մարզամշակութային կենտրոնում, սեպտեմբերի 11-ին Կապանի Մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում, Սեպտեմբերի 13-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և սեպտեմբերի 14-ին Սիսիանի Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում: Գորիսի և Սիսյանի համերգները կկայանան «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության աջակցությամբ:

Շիրակի և Սյունիքի մարզերի հանդիսատեսը նախկինում առիթ ունեցել է վայելելու Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տպավորիչ կատարումները: 2024թ.-ի մայիսին վերջիններիս համատեղ ելույթները կայացել են Գյումրում, Մեղրիում, Կապանում և Գորիսում: Իսկ Ազգային ֆիլհարմոնիկի մարզային համերգնեը վերջերս մեծ ոգևորությամբ անցան Չարենցավանում, Հրազդանում, Մեծամորում, Արտաշատում, ինչպես նաև Վերին Արտաշատում:

Կարևորելով մարզերի հետ ամուր մշակութային կապի պահպանումն ու այնտեղ մշակութային կյանքի ակտիվացումը՝ 2025-2026 համերգաշրջանի ընթացքում իրականացվող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի բուռն ու հավակնոր ծրագրերի շարքում ‹‹Ֆիկհարմոնիկը՝ մարզերում›› ծրագիրն իր ուրույն, կարևոր տեղն է զբաղեցնում: Ամեն ջանք ներդրվում է այդ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:

Նախատեսված է 6 համերգ հետևյալ ժամանակացույցով.

  • սեպտեմբերի 2-ին՝ Ստեփանավանի մշակույթի պալատում,
  • սեպտեմբերի 3-ին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում,
  • սեպտեմբերի 10-ին՝ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում,
  • սեպտեմբերի 11-ին՝ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում
  • սեպտեմբերի 13-ին՝ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական թատրոնում,
  • սեպտեմբերի 14-ին՝ Սիսիանի Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում:

Գորիսի և Սիսիանի համերգները կազմակերպվում են «Քոնթուրգլոբալ հիդրո կասկադ» ընկերության աջակցությամբ։

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21