Սահմանամերձ Դավիթբեկ գյուղ կատարած վերջին այցիս ընթացքում բնակիչներին խոստացա լուծել նաև լուսավորության խնդիրը, քանի որ գյուղի լուսավորությունը ապահովված էր մասամբ:
Մասնավորի հետ համագործակցության արդյունքում այսօր տեղադրվել են արևային լուսարձակներ, որոնք գրեթե ամբողջովին լուծում են գյուղի լուսավորության խնդիրը