Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որ քաղաքական պատվերով դատվեմ, ինձ հետ կատարվողը քաղաքական հետապնդում չէ. Առուշ Առուշանյան

23.08.2024 12:15
1311

Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին պատժատեսակը փոխելու եւ նրան ազատազրկելու վերաբերյալ։ 

«Հրապարակը» դիմել է Գորիսի քաղաքապետի Առուշ Առուշանյանին, թե իր դեմ սկսված իրավական գործընթացը որքանո՞վ է պրոբացիայի ծառայության տիրույթում։ Նա ասել է, որ պրոբացիան արել է այն, ինչը գտել է, որ իր լիազորությունների տիրույթում է։ 

«Ես այս գործով դեռևս փաստաբան չունեմ։ Չեմ կիսում փաստաբանի այդ տեսակետը, որ պրոբացիայի ծառայությունն անգրագիտություն է արել։ Այս կառույցն արել է այն, ինչը գտել է, որ իր լիազորությունների տիրույթում է։ Մենք էլ մեր գործառույթն ենք կատարել, ավագանին էլ իր գործառույթը։ Դատարանը կտա այս հարցի վերջնական լուծումը։ Ես, լինելով պաշտոնյա՝ մեծագույն հարգանք ունեմ պետական կառույցների նկատմամբ»,-նշել է նա։

Արդյո՞ք համարում եք այս գործընթացը քաղաքական հետապնդում, հարցին ի պատասխան Առուշանյանն ասել է՝ ոչ։

«Ես քաղաքական գործիչ չեմ։ Կալանավայրից դուրս գալուց հետո նույն օրն ասել եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որ քաղաքական պատվերով դատվեմ։ Ես պայքարել եմ Արցախի համար»,-ընդգծեց Գորիսի քաղաքապետը։ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40