Մհեր Ենոքյանին ներում չի շնորհվել

02.02.2019 11:04
1178

1996 թվականի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի խնդրագրին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Ներման խնդրագիրը բավարարելը կամ մերժելը հայեցողական լիազորություն է և բացատրման պարզաբանման ենթակա չէ»,- նշել է Զեյնալյանը, ապա հավելել, որ մեր հասարակությունը դեռևս պատրաստ չէ վեր կանգնել և առաջնորդվել իրավունքի գերակայության սահմանադրական կատեգորիայով:

«Բոլորը պետք է իմանան, որ ցմահ ազատազրկում պատժաչափը պայմանական է. անձը պետք է մոտիվացված լինի ապրելու և օրինաչափ վարքագիծ դրսևորելու. դա բխում է միջազգային իրավունքից, անձը պետք է իմանա, որ շանս ունի ինչ-որ ժամանակ ազատվելու պատժից. Հայաստանում 20 տարուց հետո ցմահ դատապարտված անձը կարող է հավակնել ներման»,- ասել է Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանն օրենքով սահմանված կարգով Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել հանրապետության նախագահին: 

Ավելի ուշ ներման խնդրի վերաբերյալ հայտարություն էր տարածել նաև հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ հայտնելով, որ հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը, և առանց առարկությունների՝ ստորագրել է հրամանագիրը, որից հետո միայն ներման խնդրագրերի մասին hանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը ուղարկվել էր արդարադատության նախարարություն: 

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը մահապատժի էր դատապարտվել 20 տարեկանում՝ 1996 թվականին, համակուրսեցու՝ Իոսիֆ Աղաջանովի սպանության համար /ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր/:

ՀՀ նախագահի՝ 2003 թվականի հրամանագրով՝ ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

24news.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22