Հանդիպում ՝ Մեղրի բնակավայրերում առաջացած խմելու ջրի մատակարարման խնդիրների կարգավորման նպատակով

12.09.2025 11:10
666

Ագարակ, Կուրիս, Գուդեմնիս, Վահրավար և Լեհվազ բնակավայրերում առաջացած խմելու ջրի մատակարարման խնդիրների կարգավորման նպատակով հանդիպում է կայացել Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Բագրատ Զաքարյանի, «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչ Էմիլ Ադամյանի և վարչական ղեկավարների միջև։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակիչների կողմից բարձրացված խնդիրները, որոնց մի մասը տեղում լուծում է ստացել։

Նշենք, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն նույնպես աջակից է եղել համայնքին, իրենց կողմից իրականացվել են վթարավերականգնողական աշխատանքներ, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում տնօրինությանը և աշխատակազմին։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակական համագործակցության և օպերատիվ արձագանքի շուրջ՝ խմելու ջրի անխափան մատակարարումն ապահովելու համար։

Ներկայումս նշված բնակավայրերում խմելու ջուրը մատակարարվում է նորմալ ռեժիմով։

Միևնույն ժամանակ, խնդրում և հորդորում ենք բնակիչներին խուսափել ինքնուրույն միջամտություններից՝ ջրի կարգավորիչ և բաշխիչ վայրերում։

Նման գործառույթները լիազորված է իրականացնել բացառապես «Վեոլիա Ջուր» ընկերությանը։

 

Մեղրիի համայնքապետարան 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24