Բանակցությունները մեռյալ կետից շարժելու փորձ, թե՞ նոր սպառնալիքի կանխարգելում

24.07.2018 10:25
1162

Արցախյան կարգավորման բանակցային գործընթացը, որը վերջին տարիներին գրեթե զրոյական արդյունավետություն էր ցուցաբերում, հիմա կարևոր ճամփաբաժան վրա է։ Այդ կետից երկու ելք կա. կամ ոչնչ չի փոխվի, դա լճացում է, կամ այն նոր մոտեցումներով կհարստանա։ Երկրորդ տարբերակի համար այժմ նախադրյալներ են նշմարվում։

Հայաստանի նոր իշխանությունը, կարծես, արցախյան հակամարտության բանակցությունները մեռյալ կետից շարժելու լուրջ մտադրություններ ունի։ Միաժամանակ Հայաստանում հասկանում են, որ նման նուրբ ոլորտում չափազանց կտրուկ որոշումները կարող են բացասական ազդեցություն ունենալ, սակայն միաժամանակ պետք չէ չափից շատ զգուշավոր լինել։ Վերջիվերջո, եթե Ադրբեջանն իր պահանջները օրինական ու արդար է համարում, ապա մենք առավել ևս կարող ենք։

Արցախի վերաբերյալ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական ուղղվածության մեջ կարևոր մանրուք է ավելացել. դրանում ներառվել է ռազմական գործոնը՝ բանակի գործոնը։  Նախկինում այդպիսի բան չկար. Հայաստանը բանակցությունների ընթացքում միշտ պաշտպանվող կողմ էր։ Ու այդ իրավիճակում հակառակ կողմը ագրեսիվ, հարձակողական դիրքորոշում էր զբաղեցրել։

Այդպիսի իրավիճակ էր ստեղծվել ավելի շուտ ներքաղաքական պատճառներով, քան արտաքին օրակարգից դրդված։  Որոշակի նկատառումներից ելնելով` ի զեն էր վերցվել բոլոր հնարավոր ձևերով  խաղաղասիրության ցուցադրումը, որն օրինաչափորեն հանգեցրեց Բաքվի ախորժակի ավելացմանն ու ռազմատենչ հռետորաբանության մեջ բոլոր սահմաններից դուրս գալուն:

Հայաստանի նոր մոտեցումը, այն, որը նոր է սկսել դրսևորվել, նույնպես իր մեջ ոչ մի նախահարձակ ագրեսիա չունի։ Պարզապես հասկանալի է դառնում, որ կարգավորումը մի փոքր փոխվում է. եթե  մի բան պատահի Հայաստանը չի արդարանալու ու ցանկացած գնով խաղաղություն չի փնտրելու,  այլ համարժեք պատասխան է տալու։ Խոսքը հենց պատասխանի մասին է։

Այսպիսի տեսլական է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարը կիրակի EADaily հարթակին տված հարցազրույցում։

«Հայաստանը Արցախի ֆիզիկական անվտանգության երաշխավորն է», – հիշեցրել է նախարարը՝ խոսելով այն մասին, որ պաշտոնականԲաքվի մշտապես մարտական հռետորաբանության ֆոնին հայկական բանակի առաջ հակառակ կողմի վրա «սթափեցնող ազդեցություն» գործելու, այսպիսով` ագրեսիվ ներխուժումները կանխելու խնդիր է դրվում։ «Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հայաստանի դիրքորոշման ամբողջ կառուցողականությունը, չեմ ցանկանում, որ ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն խնդրող է: Խորհուրդ եմ տալիս ադրբեջանական կողմին չլինել այդքան վստահ, թե վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այսինքն՝ չի լինի այնպես, որ միջնորդներին կհաջողվի հայկական կողմին համոզել դադարեցնել պատասխան պատժիչ գործողություններն Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդի վճռական և մասշտաբային հակազդեցության համար»։

Համաձայնենք, այս խոսքերը որոշակի նոր մոտեցում են արտահայտում։ Ոչ, իհարկե նախկինում հնչել են խոսքեր այն մասին, որ իրական վտանգի դեպքում իշխանությունը չի երկմտի ու ամենաժամանակակից զենք կկիրառի։ Բարեբախտաբար, այդ վճռականությունը ստուգելու առիթ չի եղել։

Սակայն այսօր հնչեց թերևս ամենակարևոր հայտարարությունն այն մասին, որ այսուհետ միջնորդներին չի հաջողվի համոզել հայկական կողմին փոխադարձ պատժիչ գործողություններից զերծ մնալ։

Նախարար Տոնոյանի խոսքում մի քանի առանցքային բառեր կան. այն մարդիկ, ում դրանք հասցեագրված են, պարզապես պետք է ճիշտ հերթականությամբ դասավորեն դրանք։

armeniasputnik.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08