Շնորհավորանք Սվետլանա Գևորգյանին՝ հոբելյանի կապակցությամբ

09.06.2025 17:46
846

Կապանի համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, առանձնահատուկ հարգանքով շնորհավորում է Կապանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Մամբրեի Գևորգյանին՝ ծննդյան 85-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Իր կենսագրության տասնյակ տարիները տիկին Գևորգյանը նվիրել է Կապան համայնքին՝ բարեխիղճ ու պատասխանատու աշխատանքով զգալի ներդրում ունեցել մշակույթի, կրթության և հանրային կյանքի զարգացման գործում։

Բազմամյա նվիրվածությունը, հասարակական ակտիվ գործունեությունը և համայնքին մատուցած ծառայությունները նրան արժանացրել են խորին հարգանքի և մեծ գնահատանքի՝ ինչպես համայնքային իշխանությունների, այնպես էլ համաքաղաքացիների կողմից։

Իր ներկայությամբ, ինքնատիպ, պարզ և շիտակ կերպարով Սվետլանա Գևորգյանը մինչ օրս շարունակում է յուրահատուկ գույն, համ ու հոտ հաղորդել Կապանի կյանքին։

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք տիկին Գևորգյանին՝ մաղթելով քաջառողջություն, արևշատություն և երկար տարիների խաղաղ ու լիարժեք կյանք՝ ընտանիքի, հարազատների ու մտերիմների շրջապատում։

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33