Սյունեցի շնորհալի երեխաները ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում

05.08.2023 14:09
2248

«Наше дело» բարեգործական հիմնադրամը Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցի ղեկավարած «Дворцы Санкт Петербурга» միջազգային երաժշտական ​​փառատոնի հետ համատեղ իրականացնում են ,,Дети Армении на берегах Невы,, նախագիծը։ Դրա շրջանակում Ռուսաստանի Դաշնության հարավային մայրաքաղաք են հրավիրում Հայաստանի սահմանամերձ շրջաններից և Արցախից շնորհալի երեխաներ, ովքեր հնարավորություն են ունենում ծանոթանալ Սանկտ Պետերբուրգի թանգարաններին, հարուստ ռուսական մշակույթին, նաև ելույթ ունենալ Ռուսաստանի ճանաչված երաժիշտ-կատարողների, Մարիինյան և Միխայլովսկյան թատրոնների մենակատարների հետ:

Նախագծի շրջանակում Սանկտ Պետերբուրգ են հրավիրվել տաղանդավոր պատանի երաժիշտներ Սյունիքի սահմանամերձ և Արցախի տեղահանված շրջաններից։

Նախագիծը բաղկացած է եղել երեք համերգային ծրագրից, որը տեղի է ունեցել հուլիսի 2-ին՝ Հայկական եկեղեցուն կից  «Վերնատուն» դահլիճում, հուլիսի 4-ին` Ցարսկոսելսկի ճեմարանի գեղեցիկ դահլիճում տեղի աշակերտների հետ համատեղ և հուլիսի 6-ին` Պոլովցևի պալատի Բրոնզե դահլիճում Ռուսաստանի վաստակավոր արտիստների հետ համատեղ ,,Мастера искусств детям Армении,, համերգով:

Համերգային ծրագրերում ելույթ են ունեցել Արամ Խաչատրյանի անվան Կապանի առաջին երաժշտական դպրոցի սան սրնգահար Նարեկ Սարգսյանը, Կապանի արվեստի մանկական դպրոցի սան, դաշնակահար Յուրի Զարգարյանը և Սիսիանի Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցի սան, քանոնահարուհի Մերի Սուքիասյանը, նվագակցող և պատասխանատու` Մարինա Նահապետյան։

Ինչպես «Սյունյաց երկրին» տեղեկացրեց Կապանի մանկական արվեստի դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանը, ,,Дети Армении на берегах Невы,, հիմնադրամը ստեղծվել է ռուսաստանաբնակ Արամ Դանիելյանի ջանքերով և նպատակ ունի սերտացնել հայ-ռուսական մշակույթի կապերը:

Սյունեցի երեք և Արցախի երկու պատանի երաժիշտների կատարումներով տպավորված էր սանկտպետերբուրգցի՝ հիմնականում հայ հանդիսատեսը, ովքեր կարոտել էին հայկական երաժշտություն ունկնդրելը:

Նաև ռուսական կողմի հետ փոխայցելություններ կատարելու պայմանավորվածություն ձեռք բերվեց:

Սանկտ Պետերբուրգում ներկայացվեց Կապանի արվեստի մանկական դպրոցի կերպարվեստի բաժնի սաների աշխատանքները, կազմակերպվեց դրանց ցուցահանդես-վաճառք:

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40