Խոզնավար. խնդիր է մնում արոտավայրերի եւ խմելու ջրի ակունքների անվտանգությունը

20.01.2021 11:33
6337

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Սյունիքի մի շարք բնակավայրեր վերադարձել են սահմանամերձի կարգավիճակին, նրանց թվում` Խոզնավարը։ 
Խորհրդային տարիներին Գորիսի շրջանի մեջ մտնող բնակավայրն այժմ ներգրավված է Տեղ խոշորացված համայնքի մեջ. հեռավորությունը մարզկենտրոնից` 112 կմ, Գորիս քաղաքից` 45 կմ, բարձրությունը ծովի մակերեւույթից` 1590 մ։ Գյուղի տարածքում կան հողմահարված ժայռասյուներ, քարայր-բնակարաններ, Խաչեր կոչվող գյուղատեղին եւ եւ այլ հնավայրեր։ Խոզնավար անվանումը ժողովրդական ստուգաբանություն ունի եւ հավանաբար ծագել է խոզան եւ վար բառերից։
Սահմանորոշման հետ կապված խնդիրներ են ծագել Խոզնավարում եւս, ինչի առիթով զրույց ունեցանք գյուղի բնակիչ (1969 թ. ծնված) Հրայր Ալավերդյանի հետ։ Մեզ, նախեւառաջ, հետաքրքրում էր, թե նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտից հետո ի՞նչ է կատարվել գյուղում, քանզի հակառակորդն ընդհուպ մոտեցել է գյուղին։
Հ. Ալավերդյանը նախ տեղեկացրեց, որ գյուղից ոչ ոք չի բացակայել, բնակչության շրջանում լուրջ անհանգստոություն չկան, յուրաքանչյուրը զբաղված է իր առօրյա աշխատանքով։ Ինչ վերաբերում է սահամաններին, գյուղի վերեւի հատվածում երկու «պոստ» է դրված, բնակավայրի ներքեւի հատվածն է խնդրահարույց` դեպի Ծիծեռնավանք տանող հնավայրը, որտեղ առայժմ պահակակետեր չկան։ Դա նախկին ադրբեջանական Քյոսալար եւ Հաջիլար գյուղերի ուղղությամբ հատվածներն են. «Իրենց պոստն անմիջապես մեր տարածքում են տեղադրել։ Մեր տարածք են մտնում եւ բենզասղոցով ծառեր կտրում։ Այդ տարածքի հարցը պիտի ճշտվի»։
Ինչպես վերստին սահմանամերձ բնակավայրի կարգավիճակում հայտնված գյուղերում, Խոզնավարում եւս խնդրահարույց է դարձել արոտավայրերի եւ խոտհարքների խնդիրը։ Ձմռան այս օրերին ոչխարի հոտերն արածեցվում են գյուղի վերին հատվածում (ներքեւի հատվածն անվտանգ չէ), իսկ խոշոր եղջերավորները մսուրային պահվածքի մեջ են, այն է` գոմերում։ Գարունը բացվելուն եւ կովերին արոտ դուրս բերելուն պես խնդիրներ են ծագելու։ Որտե՞ղ արածեցնել, երբ գյուղի ներքեւի հատվածն անվտանգ չէ։ 
Հրայր Ալավերդյանի փոխանցմամբ` խնդրի մասին հայտնել են համայնքապետին եւ սպասում են հարցի լուծմանը. «Այսօրվա դրությամբ երկու կիլոմետրի չափ հատված բաց է մնացել, առնվազն երկու «պոստ» պիտի տեղադրել, որ ոչխարի հոտն իջեցվի ներքեւ, գարնանն էլ խոշորը, մնացած ժամանակը ցույց կտա, օրական մի բան է փոխվում, անկախ մեր կամքից, դարձանք սահմանամերձ` մեր բակից մինչեւ պոստը մի կիլոմետր էլ չկա», - ասում է նա։
«Չէ, դժվարացել է, անասնապահությունը գյուղացու եկամտի հիմնական աղբյուրն է, հիմա դժվար է ասել, թե վերջն ի՞նչ է լինելու, մարդիկ կան 30-40 խոշոր են պահում, հիմա արոտավայր չկա, չեն կարողանալու այդքան անասուն արոտ դուրս բերել, ստիպված պիտի լինեն կրճատել դրանց քանակը», - մտահոգություն է հայտնում մեր զրուցակիցը։ 
Գյուղ մտնող ճանապարհին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում, դրանք վերահսկվում են. «Իրենք հեռու են ճանապարհից, որ ասենք մոտենան ճանապարհին, մեքենա կանգնեցնեն, նման բան չկա»։
Նաեւ խոսակցություններ կային, թե իբր գյուղի մերձակայքում ադրբեջանցիներ են հայտնվում, նույնիսկ հայերի հետ շփվում են։ Մեր զրուցակիցը հերքեց այդ լուրը` հավելելով, որ գյուղի վերեւի հատվածում սահմանի ճշտման ժամանակ ադրբեջանցի սպաներ են եկել, հանդիպել հայկական կողմի հետ, միասին քննարկել են խնդիրը։
Ի դեպ, Հրայրը բարձրաձայնեց շատ կարեւոր (եւ ոչ միայն Խոզնավար գյուղին առնչվող) հիմնախնդրի մասին։ Խոսքը գյուղ մտնող խմելու ջրի ակունքների անվտանգությունն ապահովվելու մասին է։ Խոզնավարը խմելու ջուր է ստանում Սեւ լճից ներքեւ գտնվող ջրակունքներից։ Տեղանքը շատ մոտ է Ադրբեջանին եւ չի վերահսկվում մեր կողմից։ «Գյուղի խմելու ջրի աղբյուրների մոտ առնվազն մի պահակակետ պիտի դնել, քանի որ մեր ոխերիմ հարեւանն ամեն մի ստորության ընդունակ է», -խորհրդածում է գյուղի հոգսերով ապրող եւ մտահոգ Հրայր Ալավերդյանը։

Վահրամ Օրբելյան
 

Բաքվի բանտում անօրինական պահվող Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով ու նրանց ընտանիքների իրավունքներով, քան Հայաստանի պաշտոնական կառույցները. Ամստերդամ

21.04.2026 22:05

Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն

21.04.2026 21:46

Իրանը բանակցություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացրել․ Բաղայի

21.04.2026 21:21

Ովքեր են ընդգրկված «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում

21.04.2026 20:29

Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ

21.04.2026 20:06

«Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումը

21.04.2026 18:54

Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով

21.04.2026 17:21

Կախվածություն կստեղծեն Ադրբեջանի նավթից, հետո կշրջափակեն Ղարաբաղի նման․ քաղաքացի

21.04.2026 16:47

«Ապրելու երկիրը» և «Ուժեղ Հայաստանը» ստորագրել են հուշագիր՝ միավորելով իրենց ներուժը

21.04.2026 16:23

Թրամփը հայտարարել է, որ Իրանը խախտում է հրադադարը. իրանական կողմն էլ ասում է՝ պատրաստ է ռազմական գործողությունների վերսկսմանը

21.04.2026 16:11

Հայաստանում կիրականացվի միջազգային ծրագիր՝ նվիրված խորհրդային ատոմային բժշկության հիմնադիր Ավետիք Բուռնազյանի 120-ամյակին

21.04.2026 15:30

Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում

21.04.2026 15:27