Գորիս համայնքն արժանացել է «Կանաչ առաջնորդի» վկայագրի

16.04.2025 20:44
725

Գորիս համայնքը պաշտոնապես ստացել է «Կանաչ առաջնորդի» հեղինակավոր վկայագիրը՝ ի նշան կանաչ քաղաքի կայուն զարգացմանն ուղղված ջանքերի։ Վկայագիրը շնորհվել է Լեհաստանի երեք առաջատար բնապահպանական կազմակերպությունների կողմից՝ «Կանաչ համայնք» ծրագրի շրջանակներում։ Հատկանշական է, որ սա Եվրոպական միությունից դուրս իրականացվող առաջին նմանատիպ նախաձեռնությունն է։

Վկայագիրը Գորիսի համայնքին հանձնել է ծրագրի ղեկավար Ռոմուալդ Բուրզուկը՝ Լեհաստանից ժամանած պատվիրակության այցի շրջանակում։ Պատվիրակության կազմում էին Լեհաստանի մի շարք քաղաքների ՏԻՄ ներկայացուցիչներ։

Գորիսի համայնքապետարանում տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ընթացքում, բացի վկայագրի հանձնման արարողությունից, կողմերը քննարկել են հետագա համագործակցության կարևոր ուղղությունները։

Հարկ է նշել նաև, որ Լեհ գործընկերների և «Մաքուր Գորիս» ՀԿ-ի հետ համատեղ մշակվել է Գորիսի աղբահանության ռազմավարությունը: Ուշադրության կենտրոնում են եղել աղբահանության համակարգի բարելավման, աղբի տեսակավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման, վերամշակման գործընթացների կազմակերպման և լեհական փորձի տեղայնացման հնարավորությունները Գորիս համայնքում։

Այցի շրջանակներում պատվիրակության անդամները Գորիս համայնքին են նվիրել նոր աղբամաններ։ Բացի այդ, քաղաքի այգում տնկվել են Լեհաստանից բերված ծաղիկների սածիլներ։

Լեհական պատվիրակության եռօրյա այցը կարևոր հարթակ հանդիսացավ Գորիսի և լեհ գործընկերների միջև առկա համագործակցությունը խորացնելու համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40