Փրկարար ծառայությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում ՀՀ ավտոճանապարհներին

07.01.2024 14:46
1408

Փրկարար ծառայության տնօրենի հրամանով հանրապետության առավել վտանգավոր հատվածներում, արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կազմակերպվել են առաջնային օգնության կետեր, իրականացվում են հերթապահություններ և շրջայցեր․ մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհի 18-րդ կմ-ին, Երևան-Իջևան (թերակղզու հատվածում), Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ-ին, Սևան-Երևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին, Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում, Շիրակի մարզի Արթիկ-Մարալիկ խաչմերուկի մոտակայքում, Վայոց ձոր մարզի Գետափ-Մարտունի 21-րդ կմ-ին, Երևան-Մեղրի 161-րդ կմ-ին, Սյունիքի մարզի Շինուհայր, Գորայք և Աղվանի բնակավայրերի մոտակայքում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում։

Փրկարարական ծառայողները սերտ համագործակցում են Ոստիկանության պարեկային ծառայության, ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue Service

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14