100 գաղափար. երիտասարդ ծրագրավորողն առաջարկում է ԱԹՍ-ների դեմ պայքարող նոր ՀՕՊ համակարգ

31.01.2022 12:25
1121

Նոր սերնդի պատերազմները պաշտպանական նոր համակարգեր են պահանջում. այս հրամայականը երիտասարդ սպա-ծրագրավորողին մղել է նորարարության: Ստեղծվել է «Ավտոմատացված օպտիկական հայտնաբերմամբ ակտիվ հակաօդային պաշտպանության համակարգ։ Հայերեն անվանումը՝ «Վիշապաքաղ»: «Արմենպրես-Պոդքաստ»-ում խոսել ենք ռազմական ոլորտում գիտական նոր ծրագրի մասին, որի հեղինակն է «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հաղթող Ալբերտ Հովակիմյանը:

Նա նշում է, որ նախագիծը մեր այսօրվա ռազմական-քաղաքական իրադրության պայմաններում արդիական է, քանի որ գրեթե չկան միջոցներ, որոնք հուսալի և արդյունավետ կարողանում են պայքարել հակառակորդի սպառազինությունում առկա «կամիկաձե» դրոնների, մասնավորապես իսրայելական արտադրության «Harop»-ի դեմ, իսկ տվյալ տեսակի սպառազինության զարգացումը գնում է նրան, որ «կամիկաձե» դրոնների չափերը գնալով փոքրանում, հարվածային խմբերի քանակը շատանում, իսկ ծրագրային ապահովումն անցնում է արհեստական ինտելեկտի։

«Նախագիծը ժամանակակից, հասանելի թվային տեխնոլոգիաներով ու գործիքներով մինիմալ արտադրական ռեսուրսներ պահանջող լուծում է, իր սկզբունքով ունի մոդուլային կառուցվածք, որոնք իրար միացված են լոկալ ցանցով և կարող են օգտագործվել մոդուլների տարբեր կոմբինացիաներով և տեսակներով։ Իրենից ներկայացնում է արդեն իսկ գոյություն ունեցող, որոշ մասը Հայաստանում արտադրվող միջոցների՝ ժամանակակից լուծումներով ծրագրային ապահովմամբ իրար միացում, համադրում և օգտագործում, որոնք միասին կազմելու են ՀՕՊ ակտիվ պաշտպանության համակարգ, իսկ շահագործման համար պահանջվելու է մինիմալ էներգետիկ և մարդկային ռեսուրսներ։ Յուրօրինակ է նրանով, որ գոյություն ունեցող ռադիոլոկացիոն հայտնաբերման-ուղեկցման, ռադիոէլեկտրոնային ճնշման մեթոդների սկզբունքները օգտագործվելու են օպտիկական լուծումների կիրառմամբ»,-ասաց Ալբերտ Հովակիմյանը։

Ստեղծվելու է ԱԹՍ-ներից յուրային զորքերի, զորամասերի, կարևոր օբյեկտների ու մարտական տեխնիկայի ակտիվ պաշտպանության համակարգ, որը հնարավորություն կունենա կիսաավտոմատ և ավտոմատ ձևով հայտնաբերել, շեղել, ինչպես նաև խոցել հակառակորդի դրոնները օպտիկական տեսանելիության պայմաններում՝ անմիջական հարձակման պահին մինչև նրանց թիրախին մոտենալը։

Նախագծի հեղինակը շեշտեց, որ այն ամբողջությամբ թվային լուծումներով է, կոմպոնենտները չեն պահանջելու անմիջական մշտական սպասարկում մարդու կողմից, լինելու է «մեկ անգամ տեղադրեցիր մոռացար» սկզբունքով, կառավարումը և վերահսկումը իրականացվելու է ներքին լոկալ ցանցի միջոցով 1 թիմի (ստորաբաժանման) կողմից։ Բանակում այն կարող է մշտապես փոխարինել ՕԴԿ (օդային դիտարկման կետի) դիտորդին՝ շատ անգամներ ավելի արդյունավետ կատարելով այդ աշխատանքը։ Տեղում օպերատորի գտնվելու անհրաժեշտության բացակայությունը կյանքեր է փրկելու հնարավոր վտանգների դեպքում։ Մոդուլային կառուցվածքի շնորհիվ համակարգը հեշտ փոփոխվող արդիականացվող և ճկուն զարգացման հնարավորություններով է, չի պահանջում մեծ արտադրական ռեսուրսներ։

«Նախագիծը այս պահին դեռ հետազոտությունների 1-ին փուլում է: Ես, ունենալով գիտելիքներ և ՀՕՊ համակարգերից  և ծրագրավորումից, վստահ եմ, որ մեր երկրում բավականին զարգացած IT ոլորտի մասնագետների ներգրավմամբ մի փոքր թիմային աշխատանք կատարելով՝ կարող ենք մեծ արդյունքների հասնել»,- ասաց նա։

 «100 գաղափար Հայաստանի համար»  մրցույթը երիտասարդական ծրագիր է, որը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության կողմից գիտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և նորարարական գաղափարներ առաջարկելու համար: Մրցույթն ունի ավելի քան 20  անվանակարգ, որոնք ներառում են տարբեր ոլորտներ:  2021 թվականին նախարարի հրամանով մրցույթի անցկացման կարգում իրականացվել է փոփոխություն, ըստ որի  ծրագրի համար նախատեսված պետական միջոցների շրջանակում  հինգ անվանակարգում սահմանվել է մրցանակային գումար՝ յուրաքանչյուրին 500.000-ական դրամ:

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08