Կարեն Շաքարյան. «Մեր գլխավոր խնդիրը սահմանի անվտանգության ապահովումն է»

03.02.2019 19:33
5555

Հարցազրույց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամիավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանի հետ:

Կարեն Շահենի Շաքարյան. ծնվել է 1971 թ. Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը եւ ավարտել 1988 թ.: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լուգանսկի բարձրագույն ռազմական ավիացիայի ուսումնարանը:
1988 թ. սկսվում է Արցախյան շարժումը:  1990թ. նա վերադառնում է հայրենիք եւ անդամագրվում գյուղի կամավորական ջոկատին:

1992-ին անդամագրվում է «Արայիկ» ջոկատին` Վահրամ Ղահրամանյանի հրամանատարությամբ, որի կազմում էին բուհերի ուսանողներ եւ հատուկ պատրաստված գրոհայիններ:
1993 թ. հոկտեմբերին վիրավորվել է Հորադիզի ազատագրման ժամանակ: Ապաքինվելուց հետո նորից մեկնել է կռվի դաշտ: Մասնակցել է ինքնապաշտպանական եւ ազատագրական գրեթե բոլոր մարտերին` Հադրութում, Մարտակերտում, Մարտունիում, Ջաբրաիլում եւ այլ վայրերում:
Չորս անգամ վիրավորվել է եւ ապաքինվելուց հետո կրկին մեկնել ռազմի դաշտ:
1992-ին նշանակվել է ՀՄՄ/2-ի հրամանատար:
1994-ին նշանակվել է Մարտունու զորամասի 4-րդ գումարտակի սակրավորային դասակի հրամանատար:
1995-ին նշանակվել է 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, որն էլ երկու անգամ լավագույն է ճանաչվել: Նույն թվականին նշանակվել է 2-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ: 
1996-ին նշանակվել է նույն գումարտակի հրամանատար: Նրա հրամանատարության օրոք գումարտակը բազմիցս ճանաչվել է որպես լավագույն գումարտակ ու պարգեւատրվել տարբեր շքանշաններով եւ մեդալներով:
Արցախյան պատերազմից անմիջապես հետո արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:
1996-ին նույն զորամասում նշանակվել է 2-րդ գումարտակի հրամանատար, որը եւս իր հրամանատարությամբ ճանաչվել է լավագույն գումարտակ:
1999 թ. նշանակվել է N զորամասի հրամանատարի տեղակալ:
2001-2003 թվականներին սովորել եւ ավարտել է ՌԴ Մոսկվայի համազորային ռազմական ակադեմիան: Ավարտելուց հետո նշանակվել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի հրամանատարի տեղակալ:
2004 թ. նշանակվել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասի հրամանատար: Իր հրամանատարության ժամանակ զորամասը ճանաչվել է լավագույն, նաեւ գլխավոր ռազմական տեսչության կողմից գնահատվել լավ:
2009-2012թթ. եղել է Մարտունու N զորամասի հրամանատար:
2012- 2018թթ. եղել է N միավորման հրամանատարի տեղակալ:
2018թ. հուլիսին նշանակվել է N միավորման հրամանատար:
Ապրիլյան պատերազմից հետո պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Ծառայության ընթացքում պարգեւատրվել է նաեւ «Մարտական ծառայություն», ՀՀ «Արիության համար», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանների մեդալներով եւ մի շարք այլ պետական ու գերատեսչական մեդալներով եւ հուշանվերներով:
Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Հայոց բանակի 27-րդ տարեդարձի կապակցությամբ զրուցեցինք Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամիավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանի հետ:

- Պարոն գնդապետ, պաշտպանական շրջանի բանակային ստորաբաժանումները գտնվում են Ձեր հրամանատարությամբ գործող միավորման կազմում: Միավորումը շատ կարեւոր խնդիր է լուծում` իրականացնելով հանրապետության սահմանի մեծ հատվածի պաշտպանությունը, որը եղել եւ մնում է հակառակորդի ուշադրության կենտրոնում, ինչն ապացուցվել է նաեւ Արցախյան եւ Ապրիլյան պատերազմների ժամանակ: Դուք նաեւ Արցախյան պատերազմի մասնակից եք, իսկ այսօր միավորման հրամանատար: Ի՞նչ կասեիք  բանակի մարտունակության մասին:

- Այսօրվա բանակի մարտունակության աստիճանը շատ բարձր է: Բանակը համալրված է մասնագիտացված սպաներով, ովքեր բարձր պատասխանատվությամբ եւ պատրաստվածությամբ են կատարում իրենց առջեւ դրված խնդիրները: Եթե համեմատություններ անենք Արցախյան պատերազմի հետ, ապա կասեմ, որ այն անհամեմատելի է ե՛ւ մարտունակության, ե՛ւ սպառազինության, ե՛ւ ռազմական տեխնիկայի առումով: Տարիների ընթացքում բանակը կատարելագործվել եւ բավականին առաջընթաց է ապրել ու դեռ շարունակվում է այդ գործընթացը: Այս միավորումը միշտ էլ մարտունակ է եղել, իսկ մարտունակության ապահովումը մեր պարտքն ու հիմնական խնդիրն է:

Մեր գլխավոր խնդիրը մեր երկրի սահմանի անվտանգության պահպանումն է: 
Համաձայն եմ նաեւ այն մտքի հետ, որ հակառակորդն իր իր  գլխավոր ուժը կենտրոնացրել է այս ուղղությամբ եւ փորձում է առաջ շարժվել, որը նրան չի հաջողվում, եւ ասեմ, որ չի էլ հաջողվի, քանի որ մենք ունենք պատրաստված եւ մարտունակ անձնակազմ:
Ինձ գոհացնում է զորամասերի երիտասարդ սպաների մասնագիտական պատրաստվածության աստիճանը: Ի պատիվ միավորման, բոլոր ստորաբաժանումներն իրենց առաջադրանքները կատարել են բավարար եւ լավ: 
Եթե խոսում ենք մարտական պատրաստությունից, ապա անպայման հիշում ենք 2016-ի Ապրիլյան պատերազմը, որը հենց ինքնին ապացուցեց, որ ունենք մարտունակ բանակ եւ պատրաստված զինվոր: Բայց դրանով չենք սահմանափակվում, այսօր ամենամեծ ուշադրությունը դարձվում է մարտական պատրաստության վրա, առանձնապես տեխնիկայի դեմ պայքարի, բացի այդ, անձնակազմի հետ հոգեբանական պարապմունքներ են տարվում, որը նույնպես շատ կարեւոր է:

- Պարոն գնդապետ, խոսենք Ապրիլյան պատերազմի մեր քաջ մարտիկներից: Ինչքան էլ խոսվում է այդ թեմայից, միեւնույն է, միշտ արդիական է, քանի որ այն, կարելի է ասել, աննախադեպ հայրենասիրության եւ համախմբվածության մեծ դպրոց էր:

- Այո, Ապրիլյան պատերազմից ինչքան էլ խոսելու լինենք, այն կարծես չի վերջանում, քանզի մեր զինվորները, սպաներն այնպիսի սխրագործություններ են իրականացրել, որ դա անպատմելի ու աննկարագրելի է, որոնց առաջ ուղղակի պետք է գլուխ խոնարհել:
Այդ պատերազմը սպա-զինվոր վստահության մեծ կրթարան էր: Խոսելով Ապրիլյան պատերազմից, ես կառանձնացնեի 116-րդ մարտական դիրքի վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին, ով ռազմական մեծ գործողություններ է կատարել ու հերոսաբար մարտնչելով հակառակորդի դեմ` զոհվել: Նա արժանի է հերոսի կոչման: Կառանձնացնեի նաեւ 170 մարտական դիրքի դասակի հրամանատարին, ընդհանրապես մի շարք մարտական դիրքերի անձնակազմի, ովքեր քաջաբար կռվել են: Այդ դիրքերի վրա հակառակորդի կողմից հազարավոր արկեր են տեղացել, բայց նրանք «ոչ մի հետքայլ» սկզբունքով են առաջնորդվել: Փայլուն կերպով է մարտնչել միավորման տանկային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Լեւոն Պետրոսյանը, ով վնասազերծել է հակառակորդի դիվերսիոն խումբը, որի ժամանակ էլ վնասվածք է ստացել: Այդ պատճառով նրան հանել են մարտի դաշտից: Համոզված եմ, որ եթե Լեւոնը չվիրավորվեր՝ հակառակորդի կորուստները կկրկնապատկվեին:

- Ինչպիսի՞ն է մարտական դիրքերի վիճակը ներկայումս: Ինժեներական ի՞նչ աշխատանքներ են կատարվել:

- Մարտական դիրքերում միշտ էլ աշխատանքներ տարվել են, սակայն Ապրիլյան պատերազմից հետո այն ավելի արագ տեմպերով է սկսվել կատարվել, ու այդպես շարունակվել են առաջնագծի ինժեներական ապահովման աշխատանքները: Ծավալուն աշխատանքներ տարվեցին մարտական հենակետերը հակադիվերսիոն առումով լրակահավորելու ուղղությամբ, տեղադրվեցին ազդանշանային համակարգեր եւ այլ սարքեր` հակառակորդի ոտնձգությունները բացառելու համար:
Պետք է ասեմ, որ ինժեներական աշխատանքները դիրքերում բերվել են ամենաբարձր մակարդակի, ղեկավարման համակարգը եւս բարձր մակարդակի է: Իմ կողմից տարբեր ժամերի շատ հաճախ է ճշտվում ղեկավարման համակարգի պատրաստությունը: Կասեմ, որ եթե հակառակորդը փորձի հարձակողական որեւէ քայլ կատարել, մեր կողմից ոչ թե պաշտպանություն կլինի, այլ հակահարձակում:

- Պարոն գնդապետ, իսկ նորակոչիկներն ինչպիսի՞ տրամադրությամբ են բանակում. չէ՞ որ նրանք զինվորական ծառայության առաջին քայլերն են անում: 

- Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում նորակոչիկների հետ, չէ՞ որ շատ կարեւոր է իմանալ, թե ում ենք վստահում զենքն ու ռազմական տեխնիկան, ում հետ ենք մարտի դաշտ դուրս գալու: Ստեղծում ենք նաեւ զինվոր-հրամանատար մարդկային որոշակի ջերմ հարաբերություններ, որովհետեւ զինվորը պետք է անկեղծ լինի իր անմիջական հրամանատարի, այնուհետեւ զորամասի հրամանատարի եւ միավորման ղեկավար կազմի հետ: Իսկ ուսումնական մասից համալրում ենք ունենում տարբեր գումարտակներ, որոնց հետ եւս հանդիպումներ ենք կազմակերպում, առանձնազրույցներ ունենում:
Ասեմ, որ նորակոչիկների հետ զրույցից զգում ենք, որ նրանք եկել են ծառայելու եւ իրենց պարտքը կատարելու: Կան նորակոչիկներ, ովքեր հարուստ գիտելիքներով են օժտված: Նման զինվորների զրույցից անգամ բավականին հաճույք ենք ստանում եւ ուրախանում, որ ունենք խելացի զինվորներ:
Ընդհանուր առմամբ, նորակոչիկներն ունեն բարձր տրամադրություն, որը նշանակում է, որ նրանք տրամադրված են ծառայելու հնարավորինս լավ, իսկ մնացած աշխատանքներն արդեն կլրացվեն հրամանատարության կողմից՝ այսինքն ուսումնական գումարտակում՝ մարտական պատրաստության առումով: Մեզ մնում է նրանց հետ ճիշտ աշխատել, բոլորի նկատմամբ լինել արդար: Սպաները պետք է լավ վերաբերմունք ցուցաբերեն, որը նաեւ բարձրացնում է սպայի պատիվը: Իսկ զինվորներն ամեն ինչ տեսնում, քննարկում ու կարծիք են ձեւավորում տվյալ սպայի կամ զորամասի մասին: Նրանք չպետք է կորցնեն հավատը հրամանատարության նկատմամբ: Այս եւ նման այլ հարցեր միշտ մեր ուշադրության կենտրոնում են, եւ դրանք հենց այնպես չեն մնում, այլ իրագործվում են: Իսկ արդյունքում կունենանք օրինակելի եւ խիզախ զինվոր, ով հմուտ եւ բարձր մակարդակով կտիրապետի մարտավարությանը: Չէ՞ որ վաղն իրենք են կանգնելու առաջնագծում, իրենք են պաշտպանելու հայրենիքի սահմանները:

- Պարոն գնդապետ, այսօր Ձեր որդին նույնպես զինվոր է, ու Ձեզ՝ նաեւ որպես ծնողի, կխնդրեինք խոսել զինվորների ծնողներին հուզող ու նաեւ նրանց հետ բարձրացվող եւ քննարկվող հարցերից՝ կարգապահության տեսանկյունից եւս:

- Իհարկե, դա ամենակարեւոր խնդիրներից մեկն է: Կարգապահության հարցը գտնվում է մեր ամենօրյա, կարելի է ասել, ամենժամյա ուշադրության կենտրոնում: Նման խնդիրների առաջացման դեպքերում ծնողներ են այցելում զորամասեր, միավորում, հանդիպումներ ենք ունենում, քննարկումներ ենք անցկացնում ու արդյունքում գալով ընդհանուր հայտարարի՝ լուծում հարցը:
Նշեմ, որ նախորդ տարում կարգապահությունը եղել է պատշաճ մակարդակի վրա, որը եւս հաջողություն է միավորման համար: 
Զինվորների ծնողները լավ են հասկանում, միաժամանակ հպարտանում, որ իրենց որդիները ծառայում են հայրենիքին: Նրանց հուզում է միայն մեկ հարց, այն է, որ լինի խաղաղություն եւ իրենց որդիները պատվով կատարեն ծառայությունն ու վերադառնան իրենց տները: 

- Պարոն Շաքարյան, օրերս ամփոփվել են  Ձեր հրամանատարությամբ գործող միավորման եւ ենթակա զորամասերի 2018 թ. արդյունքները, որին ներկա է եղել ԱՀ պաշտպանության նախարարը:

Ինչպիսի՞ արդյունքներ են գրանցվել:

- Այո, պաշտպանության նախարարի մասնակցությամբ ամփոփվել են նախորդ տարվա արդյունքները: Բոլոր զորամասերն էլ իրականացրել են մարտական պատրաստության ծրագրով նախատեսված միջոցառումները: Զորամասերն անց են կացրել դաշտային մարզումներ, մարտական հրաձգությամբ զորավարժություններ եւ այլն, ընդհանուր առմամբ, եղել են թերություններ, որոնցով հանդերձ ունեցել ենք նաեւ բարձր արդյունքներ:

Ամփոփելով արդյունքները, միավորման ենթակայության տակ գտնվող զորամասերից լավագույն է ճանաչվել գնդապետ Արմեն Գյոզալյանի հրամանատարությամբ գործող զորամասը: Բարձր արդյունք է ցուցաբերել եւ լավ ճանաչվել նաեւ գնդապետ Նիկոլայ Մխիթարյանի հրամանատարությամբ գործող զորամասը: Գոհ եմ զորամասերից, հրամանատարների մասնագիտական պատրաստությունից, եւ ընդհանուր կերպով լավ եմ գնահատում միավորման մարտունակության աստիճանը:

- Ձեր ամփոփիչ խոսքը, ի՞նչ կուզենայիք ավելացնել:

- Այսօր առաջին կենացը բարձրացնում ենք խաղաղության համար, իսկ խաղաղություն եւ անվտանգություն պահպանողը  զինվորն է, երկրի անվտանգության հիմնական երաշխավորը` զինված ուժերը: Իսկ առանց մարտական բարձր պատրաստության խաղաղություն չի պարտադրվում, ուստի պետք է ունենանք հզոր եւ մարտունակ բանակ, իսկ ես,  որպես միավորման հրամանատար, համոզված եմ, որ մեր բանակը մարտունակության առումով շատ բարձր մակարդակի վրա է: Ասեմ ավելին, վստահ եմ, եթե հակառակորդը փորձի որեւէ շարժ կատարել կամ որեւէ խնդիր իրականացնել, մեր զինված ուժերը միմիայն հաղթողի դերում է լինելու:
Օգտվելով առիթից, շնորհավորում եմ իմ ծառայակիցներին` Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ, շնորհավորում եմ նաեւ բոլոր զինվորներին, թող լինի խաղաղություն, եւ մեր զինվորները պատվով կատարեն իրենց ծառայությունն ու ողջ-առողջ տուն վերադառնան, ինչն ամենից շատ ուզում ենք նաեւ մենք` հրամանատարներս:
Հայրենիքը  թանկ է բոլորիս համար, իսկ մենք ծառայում ենք մեր հայրենիքին:

- Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:

Շնորհավորում ենք Ձեզ՝ Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ, մաղթում բարի եւ անփորձանք ծառայություն, միաժամանակ՝ հաջողություն: Շնորհավորում ենք նաեւ Ձեր հրամանատարությամբ գործող միավորման ենթակայության տակ գտնվող բոլոր զինծառայողների տոնը` զինվորից մինչեւ սպա, նրանց մաղթում խաղաղ եւ անվտանգ ծառայություն:

 

Լուսինե Զաքարյան
«Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25