100-ից ավելի ընտանիքներ դիմել են՝ Գյումրիում լքված նորածիններին որդեգրելու խնդրանքով

19.10.2018 12:47
1205

Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը Aravot-ի հետ զրույցում պատմել է նախօրեին պոլիեթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված տղա երեխաների մասին: Նա տեղեկացրել է, որ 100-ից ավելի ընտանիքներ դիմել են իրենց՝ լքված նորածիններին որդեգրելու խնդրանքով։ «Երեկվանից՝ այդ լուրի տարածումից անմիջապես հետո շատերն անգամ եկել, ասել են, որ բարեկամ են, որպեսզի երեխաների խնամակալությունը վերցնեն, այսինքն՝ չափազանց մեծ պատրաստակամություն կա այդ երեխաներին պահելու, մեծացնելու, որովհետև լուրն իրապես շատ ցնցող էր բոլորի համար։ Մեր մարզից բացի, որդեգրման ցանկություն ունեն նաև այլ մարզերից, Երևան քաղաքից, անգամ Եվրոպայից հետաքրքրվածություն կա, բայց, բնականաբար, մենք հակված ենք Հայաստանում այս երեխաների մնալուն ու ապրելուն։ Այս պահին երեխաները կմնան Գյումրիում՝ «Երեխաների տանը», հետագայում այն հարցերը, որոնք կան՝ ծնողների լինելությունն, ընտանիքի վիճակը պարզելուց հետո, նոր պարզ կլինի՝ երեխաները կվերադառնա՞ն ընտանիք, ընդ որում եթե վերադառնում են ընտանիք, ապա բավականաչափ աշխատանքից հետո։ Նախ պետք է հասկանանք պատճառը երեխաներին թողնելու, եթե կա սոցիալական խնդիր, լուծենք այդ սոցիալական խնդիրները, պետական մոտեցում ցուցաբերենք, եթե կա հոգեբանական խնդիր, ապա բարոյահոգեբանական մթնոլորտի հետ աշխատանքներ տանենք, հետագայում նոր թույլ տանք երեխաներին վերադառնալու կամ ոչ։ Իսկ եթե այս ամբողջ ընթացակարգից հետո երեխաների ընտանիքը չի բացահայտվում կամ բացահայտվում է, բայց իրենց համար նպաստավոր պայմաններ չունեն, ապա կտեղափոխվեն երեխաներն այլ մանկատուն, որովհետև այդ մանկատանը չեն կարող լինել։ Պատճառն այն է, որ այստեղ միայն հաշմանդամություն ունեցող երեխաներն են »,- ասել է Սոֆյա Հովսեփյանը:

 



ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40