Խոսքերին պետք է հետևեն գործողություններ․ Փալոնն Ալիևին պատասխանատվության ենթարկելու կոչ է արել

07.09.2023 11:10
654

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կարծում է, որ խոսքերը պետք է վերածվեն գործողությունների, և Ադրբեջանի նախագահը պետք է պատասխանատվության ենթարկվի Արցախում էթնիկ զտման իր արշավի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է նա արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցին, որի ժամանակ Բլինքենը կրկնել է Լաչինի միջանցքը բացելու կոչը։

«Պետքարտուղար Բլինքենն իրավացիորեն կոչ է անում դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, սակայն այս խոսքերին պետք է հետևեն իմաստալից գործողություններ, հատկապես այն պարագայում, որ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է վատթարանալ», - գրել է Փալոնը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի իր էջում։

Կոնգրեսականը շեշտել է խաղաղության հաստատման համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։

«Մարդկության դեմ Ալիևի հանցագործությունները և Արցախում էթնիկ զտման նրա միտումնավոր արշավը պետք է հետևանքներ ունենան», - գրել է նա՝ հավելելով, որ Կովկասում խաղաղություն չի հաստատվի, եթե «Ալիևը պատասխանատվության չենթարկվի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համար»։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10