Կապանի լեռնահարստացման կոմբինատը 55 միլիոն դոլարով վաճառվել է օֆշորային ընկերության

31.10.2018 18:03
1334

Երեկ ռուսական «Պոլիմետալ Ինթերնեյշնլ» հանքարդյունաբերող ընկերությունը (Polymetal International plc, գրանցված է օֆշորային Ջերսիում) համաձայնագիր է կնքել «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերության (Chaarat Gold Holdings Limited) հետ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն վաճառելու վերաբերյալ: Վաճառքի գինը 55 միլիոն դոլար է: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնել է Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրենի հասարակայնության հետ կապերի եւ սոցիալական քաղաքականության գծով տեղակալ Վահրամ Ավագյանը:

Հարցին, թե ինչու է ռուսական կողմը որոշել վաճառել հայաստանյան ձեռնարկությունը, Վահրամ Ավագյանը պատասխանել է. «Վաճառքը «Պոլիմետալին» թույլ կտա կենտրոնանալ խոշոր ծրագրերի վրա ինչպես բարձրագույն ղեկավարության ուշադրության, այնպես էլ լրացուցիչ ներքին ֆինանսական ռեսուրսներ ունենալու տեսանկյուններից, որոնք կուղղվեն դրանց շինարարությանն ու զարգացմանը»:

Հիշեցնենք, որ «Պոլիմետալը» կապանյան կոմբինատը գնել էր 2016 թ. կանադական «Դանդի Փրիշս Մեթալս» ընկերությունից: Գործարքի պայմանագրի համաձայն՝ 10 մլն դոլարը կանադացիներին վճարվելու էր գումարով, իսկ 15 մլն-ին համարժեք էլ «Պոլիմետալից» բաժնեմաս էր տրվելու «Դանդիին», հավելած՝ Կապանի հանքավայրի շահագործումից ստացած 2 տոկոս ռոյալթին, որը չպիտի գերազանցեր 25 մլն դոլարը: Հիշեցնենք, որ «Պոլիմետալը» Հայաստանում Կապանից բացի իրավունքներ ունի նաեւ Լիճքվազի հանքավայրի հանդեպ:   

Ինչ վերաբերում է Կապանի ԼՀԿ-ի նոր սեփականատեր «Chaarat Gold Holdings Limited»-ին, ապա վերջինս գրանցված է Բրիտանական Վիրջինյան Կղզիներում: Ընկերության գործադիր տնօրեն Արտյոմ Վոլինեցը գործարքի մասին ասել է. «Այս ձեռքբերումը «Չաարատի» պորտֆելի հիանալի համալրում է եւ կխթանի մեր ռազմավարական նպատակը՝ կառուցել ոսկի արդյունահանող առաջատար, զարգացող ընկերություն»:    

Ընկերության պաշտոնական կայքում եւս նշվում է, որ դրա նպատակը Կենտրոնական Ասիայում եւ հետխորհրդային տարածքում ոսկու արդյունաբերությամբ զբաղվող առաջատար ձեռնարկություն դառնալն է:

Կապանի կոմբինատի նոր սեփականատեր օֆշորային ընկերության անունն առկա է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած հայտնի թղթապանակներից մեկում՝ «Paradise Papers»-ում, որտեղ ներկայացված են «Չաարատի» որոշ կառուցվածքային մանրամասներ: Ըստ «Paradise Papers»-ի՝ «Chaarat Gold Holdings»-ը (CGH) նաեւ Մալթայում գրանցված «Chaarat Malta Limited»-ի համասեփականատեր է:

 

 

Իր պաշտոնական կայքում «CGH»-ը հայտնում է Ղրղըզստանում իր ակտիվի մասին: Այստեղ «CGH»-ը հիմնել է դուստր ձեռնարկություն՝ «Chaarat Zaav»: Ռուսական «Սպուտնիկի» ղրղըզական ծառայությունն էլ այս տարվա ապրիլին տեղեկացրել է, որ «CGH»-ի գլխավոր ակտիվը Ղրղըզստանի Ջալալ-Աբադի մարզի Չաարատ տեղամասն է, որտեղ ոսկու արդյունահանման ծրագիրը կյանքի կոչելու համար «CGH»-ը նախորդ տարի 15 մլն դոլար վարկ է վերցրել: «Սպուտնիկի» փոխանցմամբ՝ միջինասիական երկրում «Chaarat Zaav»-ը ստացել է 3 լիցենզիա՝ երկուսը՝ շահագործման, մեկը՝ հետախուզման: 2012 թ. Ղրղըզստանի այն ժամանակվա վարչապետ Ժանտորո Սատիբալդիեւը խախտումների պատճառով պահանջել էր փակել «Chaarat Zaav» ընկերությունը, սակայն հետագայում ամեն ինչ ավարտվել էր 153 հազար սոմ (մոտ 2200 դոլար) տուգանքով:  

«Chaarat Gold Holdings»-ի տնօրենների խորհրդի նախագահը Մարտին Անդերսոնն է, ով, ըստ ընկերության պաշտոնական կայքի, նաեւ «CGH»-ի ամենախոշոր բաժնետերն է (35,51 տոկոս): 

hetq.am

 
 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24