Ավտոմեքենաների համար սեղմված գազը կգ-ով վաճառելու դեպքում թանկացումը սպասելի էր. Վարորդներն արդեն բողոքում են

07.05.2019 15:07
1153

Ինչպես հայտնի է մայիսի 1-ից ուժի մեջ է մտել ավտոմեքենաների համար սեղմված գազը կիլոգրամով վաճառելու մասին օրենքը։ Մինչ այդ, տարիներ շարունակ ավտոգազը վաճառվել է խմ-ով։ Այս փոփոխության ամբողջ ընթացքում կառավարությունը հավաստիացնում էր, որ թանկացում չի լինի, վարորդները գազը գնելիս ավել չեն վճարելու և որ սեղմած բնական գազը կիլոգրամով վաճառելը չի ենթադրելու թանկացում։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ևս ԱԺ-ում օրենքը ընդունելիս նշել էր, որ ավելի վաղ գազի թանկացումը գազալցակայաններում այս օրենքի ընդունման հետ ընդհանրապես կապ չունի, և այստեղ մեծ գործ ունեն շուկայի վերահսկողության տեսչությունը և ՏՄՊՀ-ն: Նա պատկան մարմիններին կոչ էր արել ուշադրություն սևեռել այդ ամենին, որ որևէ մեկը չփորձի այս ամենից օգուտ քաղել: Սակայն ներկայումս վարորդները պնդում են, որ թանկացում եղել է և իրենք նախկինի պես լիցքավորում իրականացնելիս վճարում են ավելի շատ։ Տարբերությունը մի քանի հարյուր դրամի է հասնում։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը անդրադառնալով այս թեմային նշել է, որ գազի գնի թանկացման վրա կարող է ազդել երկու գործոն՝ «Գազպրոմ Արմենիայի» կողմից գազի գնի թանկացումը և երկրորդ՝ եթե ակցիզային հարկը բարձրանա: Իսկ այսօրվա դրությամբ ոչ «Գազպրոմն» է թանկացրել գազի գինը, ոչ ակցիզային հարկն է բարձրացել։ Հետևաբար, գազի գնի թանկացում պետության կողմից ոչ մի ձևով չի եղել։

Կոտոլյանը գազի թանկացումը բացատրել է նրանով, որ գազալցակայաններում աշխատողները, սեփականատերերը սկսել են գազի իրական գինը նշել, որպեսզի շահույթ ստանան։ Իսկ նախկինում այդ շահույթը ստանում էին խմ-ի մեջ խաբելով, որի հնարավորությունը ներկայումս բացառված է։

Հայաստանի «Ավտոգազ» ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Տիգրանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սեղմած բնական գազը կգ-ով վաճառելու դեպքում ակնհայտ էր, որ որոշակի թանկացում լինելու էր և հիմա զարմանալ պետք չէ.«Չափման միավորը փոխվել է։ Հիմա գազը կիլոգրամով է վաճառվում, իսկ մեկ կիլոգրամ սեղմած բնական գազի մեջ մոտավորապես 1.41 խմ գազ է։ Բնական է, որ գնի վրա պետք է անդրադառնար։ Բացի սա հարկերն են ավելացել։ Ինչպես էր հնարավոր, որ վարորդը ավել չվճարեր։ Կիլոգրամն ավելի թանկ արժի, քան խմ-ն։ Դա նորմալ երևույթ է և պետք չէ համեմատել, թե նախկինում վարորդը ինչքան էր վճարում, իսկ հիմա՝ ինչքան։ Բացի դա, պետք է նկատի ունենալ նաև, որ վարորդները միշտ դժգոհ են, անգամ եթե 1 կգ գազը վաճառվի 50 դրամով։ Բայց նրանք պետք է մեկընդմիշտ հիշեն, որ կգ-ով վաճառքի դեպքում իրենց այլևս չեն խաբի։ ԿԳ-ով վաճառքի դեպքում ոչ ջերմաստիճանն է հաշվի առնվելու, ոչ էլ՝ ճնշումը, որը նախկինում արվում էր»,-ասաց Տիգրանյանը։

Մեր զրուցակցի խոսքով, եթե նախկինում 1 խմ գազը վաճառվում էր 200 դրամով, ապա հիմա 1կգ-ն վաճառվում է մոտ 300 դրամով։ «հաշվարկներով այսպես է ստացվում, բայց կրկնում եմ, որ 1 կգ գազն ավելին է, քան 1խմ-ն։ Գազալցակայանների բոլոր բաշխիչ սարքերը ունեն կգ-ով գազ վաճառելու հնարավորություն և հիմա բոլորը անցել են արդեն կգ-ով վաճառելու, քանի որ եթե նախկինի պես խմ-ով վաճառեն, դա ենթադրում է լրացուցիչ տուգանք համապատասխան մարմինների կողմից»,-ընդգծեց «Ավտոգազ» ասոցիացիայի նախագահը։

Նշենք, սակայն, որ այսօր արդեն ավտոմեքենաների գազի թանկացման դեմ վանաձորցի բազմաթիվ վարորդներ առավոտյան ժամը 10:00-ից բողոքի ակցիա են իրականացնում կենտրոնական Հայքի հրապարակում։ Վարորդները դժգոհում են ոչ միայն գազի գնի բարձրացումից, այլ նաև տրամադրվող գազի որակից:

1in.am

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06