Ներկա իրավիճակում Կուբաթլի-Խնձորեսկ-Գորիս-Անգեղակոթ-Բիչանակ ճանապարհի կամ միջանցքի բացումը կործանարար հետեւանքներ կարող է ունենալ Սյունիքի համար

26.11.2021 15:43
4004

Վերջին օրերին բացեիբաց հայտարարվում է, թե Նախիջեւանի ու Ադրբեջանի արեւմտյան շրջանների միջեւ տրանսպորտային ուղին հավանաբար կանցնի Անգեղակոթ գյուղով...

Պաշտոնական մակարդակով ներկայացված այդ վարկածը (մինչդեռ) ավելի է խտացրել մտահոգությունների եւ անորոշությունների մշուշը, որով (առանց այդ էլ)  պարփակված է Սյունիքը:

Ուստի եւ հարկ համարեցինք  խորհրդածել ենթադրյալ տրանսպորտային ուղու կամ միջանցքի հնարավոր հետեւանքների մասին:

Նախ՝ ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ ճանապարհը (միջանցքը) աշխարհագրական տեսակետից, եթե, իհարկե, կյանքի կոչվի այն:

Սկսենք Անգեղակոթից ու Շաղատից. գտնվում են Սիսիան-Նախիջեւան երբեմնի ճանապարհին:

Սիսիան-Նախիջեւան սահմանային ջրբաժանն այդ հատվածում Բիչանակ լեռնանցքն է՝ 2346 մ բարձրությամբ:

Ադրբեջանի սահմանադուռն այդտեղ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի Բիչանակ գյուղն է (հայերենով՝ Բջնակ կամ Բջնաղ), որտեղով էլ ժամանակին անցել է ճանապարհը:

Այսինքն՝ ավտոճանապարհը (միջանցքը)  բացվելու դեպքում թուրք-ազերին Անգեղակոթից կմտնի Շաղատ, ապա՝ Շահբուզի շրջան, որի նույնանուն շրջկենտրոնը Նախիջեւան քաղաքից մոտ 30 կմ հյուսիս-արեւելք է:

Ի դեպ, Շահբուզի տարածքը համապատասխանում է Սյունյաց աշխարհի Ճահուկ գավառի արեւելյան մասին՝ Շահապոնք գավառակին, որը վերջնականապես հայաթափվեց 1960-ականներին:

Հիմա՝ գլխավոր հարցը, որը, համենայն դեպս հրապարակավ, չի քննարկվում:

Հարցը հետեւյալն է՝ իսկ Ադրբեջանի արեւմտյան շրջաններից ինչպե՞ս է թուրք-ազերին հասնելու Անգեղակոթ-Շաղատ, որտեղից էլ՝ Բիչանակ:

Ըստ պետական պաշտոնյաների հայտարարությունների՝ ճանապարհը (միջանցքը) սկիզբ է առնելու Կուբաթլիից, որից հետո անցնելու է Ներքին Խնձորեսկի տարածքով, ապա՝ Խնձորեսկի գյուղամիջով եւ դուրս է գալու Գորիս-Ստեփանակերտ մայրուղի:

Այդ մայրուղիով թուրք-ազերին մտնելու է Գորիս քաղաք՝ անցնելով Արցախյան խճուղով եւ միանալով Մ-2-ին:

Մ-2-ով հասնելու է Շինուհայրի խաչմերուկ (որտեղից սկիզբ է առնում Գորիս-Կապան այլընտրանքային նորակառույց ճանապարհը), հասնելու է Նորավանի խաչմերուկ (որտեղից սկիզբ է առնում եւս մեկ շրջանցող ճանապարհ՝ Լծեն-Տաթեւ ուղղությամբ), հասնելու է Սիսիանի եւ Իշխանասարի խաչմերուկ, Սիսիանի եւ Շաքիի խաչմերուկ, որից հետո՝ Անգեղակոթ տանող ճանապարհ...

Այսպիսով՝ Անգեղակոթ-Շաղատ հասնելու համար թուրք-ազերին առնվազն պետք է անցնի Խնձորեսկի գյուղամիջով, Գորիս քաղաքի ամենաբանուկ թաղամասերով, Վերիշենի հարավային եզերքով...

Ենթադրյալ այդ երթուղին կյանքի կոչվելու դեպքում, կամա-ակամա, առաջ  կգա հարցերի հարցը՝ կա՞ երաշխիք, որ թուրք-ազերին Խնձորեսկով, Գորիսով, Սիսիանով, Անգեղակոթով եւ Շաղատով անցնելիս՝ մեզ սադրանքների մեջ չի ներքաշի, բռնություններ չի գործադրի, արյան խրախճանքներ չի կազմակերպի:

Հարցը նաեւ այսպես կարող ենք ձեւակերպել՝ աշխարհում (ոչ միայն Հայաստանում)  կա՞ մի ղեկավար, մի կազմակերպություն կամ կուսակցություն, մի պետություն, մի ուժ, մի բանակ, միջազգային մի ատյան, որը կկարողանա  Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանին զերծ պահել հերթական բռնություններից եւ սադրանքներից:

Այո, նման երաշխիքների կարիք ունենք, եթե, իսկապես, ուզում ենք Սյունիքով բացել տրանսպորտային ուղի կամ (միջանցք) Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև:

Ավելին՝ առանց նման երաշխիքի՝ խոսք չի կարող լինել վերոնշյալ երթուղով միջանցքի կամ ճանապարհի գործարկման մասին:

Ընդ որում՝ որեւէ նշանակություն չի ունենա հանգամանքը, թե ճանապարհ-միջանցքում  իրավական ի՞նչ ռեժիմ է գործելու. մեր ինքնիշխանության ներքո՞ է գտնվելու, թե՞ ոչ:

Ինչի՞ց է բխում այդ զգուշավորությունը, անվստահությունը եւ մտահոգությունը:

Հարցին պատասխանելուց առաջ՝ մի դիտարկում. Հայաստանում որեւէ ողջամիտ մարդ (կարծում ենք) դեմ չէ խաղաղությանը, հաղորդակցության ուղիների վերաբացմանը, սահմանների որոշակիացմանը: Բայց արդյո՞ք ծնկաչոք ու նվաստացած Հայաստանը  ներկայումս կարող է արժանապատվորեն խաղաղության գնալ, հաղորդակցության ուղիներ վերաբացել, սահմանորոշում կատարել՝ մեր ազգային շահերին համահունչ:

Չենք կարծում:

Կամ՝ արդյո՞ք  Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվել են հայասպան ծրագրերից, Սյունիքը կուլ տալու դարավոր մտադրությունից, հայոց պետությունը վերացնելու ցնորական երազանքից:

Դարձյալ չենք կարծում. հավելյալ ապացույց կարող են լինել 2020-ի նոյեմբերի 9-ին հաջորդած իրադարձությունները եւ հատկապես Սյունիքի տարածքի մի մասի բռնազավթումը:

Թուրքիայի եւ Ադրբեջանի նողկալի վարքագիծը, պատմության դաժան դասերը (հազարավոր օրինակներ ունենք), ինչպես եւ այդ երկրների ծով սանձարձակությունների  հանդեպ միջազգային անտարբերությունը նկատի ունենալով՝ չի կարելի բացառել, որ օրերից մի օր էլ (այդ ճանապարհով անցնելիս)  թուրք-ազերի ասկյարները  կարող են մարզի գործող մյուս ճանապարհները փակել, մանավանդ որ Մեծ Իշխանասարի ստորոտում այլեւս դիրքավորված են, մանավանդ որ չեն թաքցնում զառանցանքը, թե Զանգեզուրն իրենց պապենական տարածքն է...

Եվ նման բռնություններից կամ ագրեսիայից հետո (լավագույն դեպքում) կունենանք արդեն իսկ մեզ հայտնի ստանդարտ զարգացումներ. մի քանի երկրի արտգործնախարար կոչ կանեն կողմերին՝ դրսեւորելու զսպվածություն, իսկ մեր պետական ատյաններն էլ կխոստանան դիմել ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին կամ էլ կհայտարարեն, թե մայիսի 12-ից հետո արդեն իսկ  դիմել են նրանց...

Ադրբեջանն էլ կհայտարարի, թե պատրաստ է դուրս գալ Սյունիքից, եթե կատարվի սահմանազատում եւ սահմանագծում, ինչի համար մի քանի տասնյակ տարի է պահանջվում...

Եվ ուրեմն՝ վճռորոշ այս պահին քաջություն ունենանք ու  դասեր քաղենք պատմությունից, նաև առերեսվենք իրականությանը. ազգադավության պես մի բան կլինի, եթե ներկա իրավիճակում բացենք Կուբաթլի-Խնձորեսկ-Գորիս-Անգեղակոթ-Շաղատ-Բիչանակ տրանսպորտային ուղին կամ միջանցքը:

Գնալ այդ քայլին՝ նշանակում է Սյունիքի դռները բացել թուրքի առջեւ, ինչին նրանք ձգտել են դարեր շարունակ, ինչին մեր նախնիներն իրենց կյանքի գնով դեմ են կանգնել:

Հ.Գ.-1

Միգուցե եւ նշված երթուղով ճանապարհի բացումը (եւ ոչ միջանցքի) արժանի լիներ քննարկման, եթե 2020-ի դեկտեմբերի 18-ին մեր հուսալի մարտական դիրքերը նվիրած չլինեինք թուրքին, եթե Սյունյաց աշխարհի մարգարիտ Սեւ լիճը նվիրած չլինեինք հրոսակներին, եթե ագրեսորն օկուպացրած չլիներ Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն մայրուղիները, եթե նոյեմբերի 16-ին թուրքը նորից տարածքներ զավթած չլիներ Սյունիքում, եթե...

Հ.Գ.-2

Սյունիքի տարածքով եւ հատկապես նշված երթուղով տրանսպորտային ուղու վերաբացման վերաբերյալ չափազանց կարեւոր է Սյունիքի մարզպետարանի, Սյունիքի համայնքապետարանների, Ազգային Ժողովի սյունեցի պատգամավորների դիրքորոշումը, ինչին եւ սպասում ենք... Միգուցե մեր դիտարկումների հիմքում անիրազեկության տարրեր կան, իսկ իրենք ավելի տեղեկացված են, իրենք իշխանություն են:

Եւ ուրեմն, հարգելի բարեկամներ, երևացող գրով ու գրագետ հիմնավորումներով հայտնեք ձեր մտքից, ձեր անձնական դիտարկումներից ծնված խոսքերը:

Սամվել Ալեքսանյան  

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53

Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց

30.01.2026 18:45

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում

30.01.2026 15:58