Վարչապետը նշեց, թե որն է համարում իր ամենամեծ անհաջողությունը

07.05.2024 14:07
760

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման տարիներին ամենամեծ անհաջողությունը համարում է 44-օրյա պատերազմը։ Վարչապետն այս մասին ասած մայիսի 7-ի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ո՞րն է համարում իր ամենամեծ անհաջողությունը։ 

Վարչապետը բացատրեց, թե ի՞նչու հնարավոր չեղավ խուսափել 44-օրյա պատերազմից։

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադրությունը փակուղային էր 2018 թվականի դրությամբ։ Ի՞նչով էր արտահայտվում այդ փակուղին, որովհետև 2018 թվականի առկա կետից առաջ գնալու համար անհրաժեշտ էր իրականացնել հետևյալ քայլերը․ առաջինը՝ յոթ շրջանների վերադարձ, երկրորդ՝ ԼՂ-ի ընթացիկ կարգավիճակի լուծարում, արձանագրումն այն բանի, որ ԼՂ-ն միայն հայերի կողմից կառավարվող կամ ինքնակառավարվող տարածք չէ, այլև ինչքան հայերի կողմից է կառավարվում, այնքան էլ կառավարվում է ադրբեջանցիների կողմից, սրա արդյունքով՝  Լեռնային Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիների վերադարձի երաշխիքների ստեղծում, հաջորդը՝  ԼՂ-ի կարգավիճակի որոշման անորոշ հետաձգումն էր։ Եվ, եթե նույնիսկ այս ամենն արվեր, պատերազմը շարունակում էր մնալ անխուսափելի»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ չէր երևում, թե ինչ էր լինելու հետո։

Չորս տարվա բոլոր դետալները գծելու արդյունքում վարչապետը եկել է այն եզրակացության, որ պատերազմն անխուսափելի էր երկու դեպքում էլ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40