100 փաստ նոր Հայաստանի մասին. մեկնարկել է վարչապետի ասուլիսը

16.09.2019 14:16
1196

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսն է, որն ընթանում է Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում: Ասուլիսի սկզբում վարչապետը, չդավաճանելով ավադույթ դարձած սկզբունքին, ներկայացնում է 100 փաստ նոր Հայաստանի մասին։ Փաստերի շարքում կան բավականին ուշագրավները՝ մասնավորապես, օրինակ՝ փաստ 29-րդ, «Կառավարությունն աննախադեպ որոշում է կայացրել անկախության տոնի հիմնական միջոցառումները մարզերում իրականացնելու պրակտիկա ներդնելու մասին»։

 

Կամ փաստ 16-րդ, «2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում»։ 53-րդ փաստը հանությանը ամենաշատ հուզող թեմային է վերաբերվում. «Կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձի շեմը 55 հազար դրամից 68 հազար դրամ բարձրացնելու օրենքի նախագծին, որ փոփոխությունները վերաբերվելու են մասնավոր ոլորտում աշխատող 4 հազար մարդու, պետական ոլորտում՝ 35 հազար»։

Մյուս՝ 56-րդ փաստը եւս ամենաքննարկվող թեմաներից մեկի՝ առողջապահության ոլորտի մասին է. «Առողջապահության ոլորտում ստվերը էականորեն կրճատվել է»։ Ուշագրավ է նաև 95-րդ փաստը, որում ասվում է. « «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության հեղինակ,ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում՝ ՀՀ իշխանությունների միջնորդությամբ»։

armdaily.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34