303 անձ՝ դեռ անհետ կորած․ Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին ՝ արհամարհելով սեփական ստորագրությունը

12.08.2022 20:11
1071

Կարմիր խաչի ներկայացուցիչների վերջին այցն Ադրբեջանում պահվող հայ գերիներին կայացել է հուլիսի վերջին: Իշխանությունների համաձայնությամբ՝ ընդհանուր այցով և առանձնազրույցներով ծանոթացել են գերիների առողջական վիճակին, պահման պայմաններին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ռադիոլուրին» փոխանցում է՝ դրանք շատ մեծ հուզական աջակցություն են ազատազրկվածների ու նրանց ընտանիքների համար, իսկ վերջիններիս դեպքում՝ հաճախ նաև միակ ապացույցը, որ իրենց հարազատը ողջ է։

«Գերեվարված անձանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ տեսաուղերձների, նամակների, հեռախոսազանգերի միջոցով»։

Ինչ է պարզել հերթական այցը՝ տվյալները հրապարակման ենթակա չեն։ Որևէ տեղեկություն չի նշվում նաև գերիների թվի մասին։ Փոխարենը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի տվյալները՝ մի շարք ուշագրավ փաստերով։ Ըստ այդմ՝ անհետ կորածների ընտանիքներից ԿԽ Հայաստանի պատվիրակությունն ավելի քան 1,450 զանգ և այց են ունեցել։ 12 ընտանիք պարզել է իրենց հարազատների ճակատագիրը, մոտ 600 բանավոր, տեսաձայնային և գրավոր   հաղորդագրություն է փոխանցվել հակամարտության բերումով ազատազրկվածների ընտանիքներին: Զեկույցը նաև արձանագրում է՝ 303 անձ 44-օրյա պատերազմի հետևանքով դեռ անհետ կորած է։ Ամատունին խոսում է նաև գերեվարվածների մասով հրապարակման ենթակա տվյալներից։

«Այցրի ընթացքում մշտադիտարկել ենք նրանց հանդեպ վերաբերմունքն ու ազատազրկման պայմանները, նպաստել ընտանիքների հետ կապի հաստատմանը: Ընտանիքների հետ ազատազրկված անձանց կապը հաստատվել է Կարմիր խաչի նամակների, հեռախոսազանգերի, բանավոր և տեսաձայնային հաղորդագրությունների միջոցով»:

Կարմիր խաչը չի հրապարակում իր տեսակցած գերիների թիվը, միայն հաղորդում է, որ այցելել են Ադրբեջանի իշխանությունների հրապարակած  ցուցակում ներառված բոլոր անձանց։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 38 հայ ռազմագերու և քաղաքացիական անձանց առկայությունն իր մոտ։ Մինչդեռ հայ իրավապաշտպանների տվյալներով՝ Բաքվի ցուցակներում չներառված ևս 80 մարդ է գերության մեջ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Ռադիոլուրին» ասում է․

 «Մեր առաջին միջպետական գանգատի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նաև բարձրացրել ենք գերեվարված մեր հայրենակիցների իրավունքների վերաբերյալ պահանջներ, այսինքն՝ խոսքը գնում է թե՛ գերեվարված, թե՛ անհետ կորած կամ բռնի անհետացած անձանց մասին։ Գերեվարված հաստատված անձանց թիվը 38 է, ունենք նաև մի քանի տասնյակ անձանց վերաբերյալ տեղեկություններ, որոնք վկայում են այդ անձանց ադրբեջանական վերահսկողության տակ գտնվելու մասին։ Դրանց վերաբերյալ ապացույցները ևս ներկայացված են Եվրոպական դատարանին»։

Ադրբեջանում պահվող գերիներին չվերադարձնելու թեման հայկական կողմը մշտապես բարձրացնում է բանակցային ամենատարբեր հարթակներում և միջոզգային գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ։ Խնդրին վարչապետ Փաշինյանը վերջին անգամ անդրադարձել էր հունիսի 27-ին՝ առցանց ասուլիսին, շեշտել՝ գերիներին չվերադարձնելու քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել Արցախում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը, քանի որ գերեվարման հաստատված դեպքերի 90 և ավելի տոկոսը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում․

«Այս հարցը բազմիցս եմ բարձրացրել նաև ռուսաստանցի մեր գործընկերների հետ քննարկումներում։ Սա սկզբունքային հարց է։ Մենք, Ռուսաստանի Դաշնությունը և միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ  ջանքեր գործադրեն, որ ապահովենք մեր գերեվարված եղբայրների վերադարձը»։

Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ Արցախյան առաջին պատերազմից հետո գերիների վերադարձի համար կիրառվել են մի շարք մեխանիզմներ, որոնք նպաստել են գործընթացին։

«Միջազգային պրակտիկայում ընդունված է գերիների համար բանակցություն սկսելը, որ գերության մեջ հայտնված անձը որոշ պայմաններով վերադարձվի, դա չի արվել։ Եվս մեկ հանգամանք կա, որ շատ է օգնել գերիների վերադարձին, դա միջազգային հասարակական կազմակերպությունների հետ կապն է, մասնավորապես, Amnesty international և Human Right Watch-ի հետ»։

Ադրբեջանի հաստատած 38 գերիների մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր շինծու մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Մինչև այժմ տարբեր երկրների ղեկավարների միջնորդությամբ Ադրբեջանից 150 գերի է վերադարձվել։ Իրավապաշտպանի խոսքով՝ թեև ձեռնարկվել  են իրավական միջոցներ, սակայն արդյունքներից դատելով դրանք բավարար չեն և լրացուցիչ ջանքերի կարիք կա։ Քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում արձանագրում են՝ մինչ Հայաստանը ամենածանր գնով անգամ կատարում է եռակողմ հայտարարությունների դրույթները կետ առ կետ, ապա Բաքուն միջազգային ամենաբարձր մակարդակներում կեղծում, սադրում է ու չի կատարում գերիներին վերադարձնելու դրույթը, ինչի տակ սեփական ստորագրությունն է։  Փաշինյանի խոսքով՝

«Անգամ հենց Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խմբին ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել»:

Հնարավո՞ր է խաղաղության մասին խոսել` արհամարհելով հարցի հումանիտար կողմը՝ շարունակում է արդի հարց մնալ։

hy.armradio.am

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17