102-րդ ռազմաբազայի զինծառայողները ուշադիր հետեւում են Նախիջեւանի զորավարժություններին. ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ

11.06.2019 16:50
1387

102-րդ ռազմաբազայի զինծառայողները ուշադիր հետեւում են Նախիջեւանի զորավարժություններին: Հունիսի  11-ին մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:

Նրա հավաստմամբ՝ տվյալ զորավարժությունները սպառնալիք չեն ներկայացնում:

«Դրանք պլանային զորավարժություններ են  եւ ամեն ինչ ընթանում է հայտարարված խնդիրներին համապատասխան», – նշեց նա:

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն, իր հերթին նշեց,  որ ՌԴ-ն որպես ռազմավարական գործընկեր շատ բան է անում, որպեսզի Հայաստանը իրեն անվտանգ զգա, իսկ մեր սերտ հարաբերությունները եւ Գյումրիում 102-րդ ռազմական բազայի գործունեությունը արտացոլում են Հայաստանի հետ հարաբերությունների մասին ՌԴ տեսլականը:

«Հայաստանը, որը միշտ եղել է հուսալի դաշնակից, պետք  է Ռուսաստանին, եւ Ռուսաստանը պետք է  Հայաստանին՝ ուժեղ եւ բարգավաճ», – ընդգծեց նա:

Կոպիրկինը հավելեց, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանում կայունության օգտին:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ից 11-ը Նախիջեւանում տեղի է ունենում «Անխախտ եղբայրություն-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների վերջին փուլը:

irakanum.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40