102–րդ բազայում տոնեցին Ռուսաստանի օրը. զինծառայողներին շնորհավորեցին Տիտովն ու Մանուկյանը

12.06.2026 14:44
447

Փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանն ընդգծել է, որ Գյումրիում գործող ՌԴ գլխավոր հյուպատոսությունը և Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը դարձել են բարեկամության կամուրջներ, համատեղ նախագծերի հարթակներ և երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների խորհրդանիշներ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ռուսաստանի օրը Գյումրիում նշվեց 102-րդ ռուսական ռազմաբազայում անցկացված տոնական համերգով, հանդիսավոր երթով և այլ հանդիսավոր միջոցառումներով։

Զինծառայողները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմում, տեղական պատերազմներում, ռազմական հատուկ գործողության գոտում զոհվածների հիշատակը և ծաղիկներ խոնարհեցին ռազմաբազայի տարածքում գտնվող հուշարձանի մոտ: Տոնի առիթով զինծառայողներին հանձնվեցին նաև պարգևներ, պատվոգրեր և կոչումներ:

Генеральный консул России в Гюмри Игорь Титов принял участие в торжественных мероприятиях на 102-й российской военной базе, посвященных Дню России (12 июня 2026). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2026

Իգոր Տիտով

© Photo : Генеральное консульство России в Гюмри

102-րդ բազայի և Լենինականի 39-րդ սահմանապահ ջոկատի ներկայացուցիչներից բացի, անձնակազմին շնորհավորեցին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը և Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը:

ՌԴ գլխավոր հյուպատոսը զինծառայողներին մաղթեց հաջողություններ մարտական պատրաստության մեջ և հուսալի ընտանեկան թիկունք:

«Սա մեծ մասամբ ձեր տոնն է։ Առանց ձեզ, ձեր նվիրվածության, ձեր փորձի և քրտնաջան աշխատանքի, մենք չենք կարող պատկերացնել անկախ, միասնական Ռուսաստան։ Մեզանից և ձեզանից է կախված, թե ինչպիսին կլինի մեր ընդհանուր հայրենիքի ապագան։ Հետևաբար յուրաքանչյուրս մեր պաշտոնում պետք է աշխատենք ի բարօրություն Ռուսաստանի և պաշտպանենք նրա շահերը։ Ռուսաստանը հարուստ է խելացի, տաղանդավոր և քաջարի մարդկանցով։ Կարևոր է լսել և հարգել միմյանց, ձգտել փոխըմբռնման և անհրաժեշտության դեպքում փոխզիջումների գնալ, միավորել հասարակությունը դրական, կառուցողական նպատակների շուրջ և օգնել միմյանց», – ընդգծեց Տիտովը։

Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը հայտարարեց, որ Ռուսաստանին և Հայաստանին կապում են դարավոր բարեկամությունը, փոխըմբռնումն ու ռազմավարական գործընկերությունը։ Նա նաև շնորհավորանքներ փոխանցեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունից։

«Մեզ՝ Գյումրու բնակիչների համար այս օրը հատուկ նշանակություն ունի։ Ռուսաստանը և Հայաստանը կապված են դարավոր բարեկամությամբ, հոգևոր մտերմությամբ և մշակութային փոխանակմամբ։ Մեր ժողովուրդները միասին անցել են փորձություններով, պահպանել են միմյանց նկատմամբ հարգանքն ու վստահությունը, և այսօր մենք շարունակում ենք ամրապնդել համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում՝ կրթությունից և մշակույթից մինչև տնտեսություն և մունիցիպալ կառավարում։ Մենք Ռուսաստանի մասին խոսում ենք որպես գործընկեր, որի հետ Հայաստանը կիսում է ընդհանուր արժեքներ և ձգտումներ», – նշեց Մանուկյանը։

Միևնույն ժամանակ նա հավելեց, որ Գյումրիում գործող ՌԴ գլխավոր հյուպատոսությունը և Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը դարձել են բարեկամության կամուրջներ, համատեղ նախագծերի հարթակներ և երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների խորհրդանիշներ։

Պաշտոնական մասին հաջորդեց համերգը, բազայի հատուկ ստորաբաժանումների ցուցադրական ելույթներն ու հանդիսավոր երթը զորամասի հրապարակում։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40