Քոլեջների դասախոսների աշխատավարձերը կարող են բարձրանալ. ԿԳՄՍ նախարար

05.12.2024 15:00
786

Նոյեմբերի 30–ին Երևանի տարբեր կենտրոններում ատեստավորումն արդեն անցկացվել է 361 մասնակիցների համար, և արդյունքները կհրապարակվեն դեկտմբերի 6–ին։

Մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական վարպետների աշխատավարձերը կբարձրանան։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դա անում են այս հաստատություններում աշխատանքի գրավչությունը բարձրացնելու համար։ Նա հիշեցրեց, որ քոլեջների դասախոսները, արտադրական վարպետները ստանում են նվազագույն աշխավարձ։

Նախարարի խոսքով` սա քոլեջների ատեստավորման առաջին փորձն է և ընտրել են 4 ուղղություն` ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ։

Նոյեմբերի 30–ին Երևանի տարբեր կենտրոններում ատեստավորումն արդեն անցկացվել է 361 մասնակիցների համար, և արդյունքները կհրապարակվեն դեկտմբերի 6–ին։

«Նախնական տվյալները ցույց են տալիս, որ բավականին դրական արդյունքներ են լինելու, ու շատերը հաջողությամբ հաղթահարել են ատեստավորումը»,– հայտարարեց Անդրեասյանը։

Ըստ նախատեսված փոփոխությունների`

Ատեստավորմանը 60–69 տոկոս արդյունք ցուցաբերած մասնակցի աշխատավարձի դրույքաչափը կսահմանվի 200 հազար դրամ։

70–79 տոկոս արդյունք ցուցաբերած մասնակիցը բացի աշխատավարձից կստանա 30 տոկոսի չափով հավելավճար։

80–89 տոկոս արդյունք ցուցաբերած մասնակիցը բացի աշխատավարձից կստանա 40 տոկոսի չափով հավելավճար։

90 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած մասնակիցը բացի աշխատավարձից կստանա 50 տոկոսի չափով հավելավճար։

Հաջորդ տարվանից, եթե ատեստավորում անցած մասնակիցը տարակարգի համար անհրաժեշտ հետազոտական աշխատանքը պատշաճ իրականացնի, ապա նրա աշխատավարձը կբարձրանա ևս 50 տոկոսով։

Նախարարը վստահեցրեց, որ ատեստավորում անցածներն արդեն այս դեկտեմբերին կստանան բարձր աշխավարձեր։

Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ մասնագիտական կրթական ուսումնական հաստատություններում ավելի քան 45 հազար ուսանող է կրթվում։ Ըստ նրա` այս ցուցանիշի համար խթան է հանդիսացել այն, որ եթե ուսանողն ընդունվում է պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով բաժիններ` արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, ապա ունի 50 հազար դրամ կրթաթոշակ ստանալու հնարավարություն։

«Արդեն 2–րդ տարին է, ինչ այս պայմաններով է ընդունելությունն իրականացվում, և այս տարվա ընդունելությանն արդեն ունեցել ենք ավելի քան 14 հազար ուսանող։ Կարելի է ասել` բուհերին հավասար ընդունելություն է եղել»,– հայտարարեց նախարարը։

Նրա խոսքով` մրցութային ընդունելություն է լինում այն տեղերում, որտեղ տարիներ շարունակ թափուր տեղեր են եղել և որոնք չէին համալրվում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40