1886 թ․ հունվարի 1-ին Սյունիքի Երնջակ գավառի Կզնուտ գյուղում լույս աշխարհ եկավ Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհը

01.01.2025 09:00
1150

Մի բանաստեղծության պատմություն

Շուրջ կես դար առաջ գրված այս բանաստեղծությունը գտն­վել է Հայաստանի ՊԱԿ-ի դիվանում։ Հեղինակը Գարեգին Նժդե­հի հետ Վլադիմիրի բանտի միևնույն բանտախցում դատապարտ­ված՝ Կուզմենկո ազգանունով մի բանտարկյալ է եղել։ Նրա մա­սին, ցավոք, ուրիշ ոչինչ հայտնի չէ։ Այս պարզ, անմիջական ե հուզիչ տողերով ստեղծագործությունը, գուցե, գրված է անվարժ ձեռքով, չի փայլում գեղարվեստական արժանիքներով, սակայն արժեքավոր է նրանով, որ մեծ հայրենասերի բանտային տառա­պանքների մասին պատմող փոքրիկ մի հուշ է՝ գրված այլազգի ականատեսի ձեռքով և սրտի թելադրանքով, որտեղ զարմանալի պատկերավորությամբ են արտացոլված հերոսի կյանքի վերջին տարիների ողբերգական ապրումները...

 

ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ

 

Տեսա մի բուռ հող՝ թաքցրած

Ալեհեր բանտարկյալի մոտ.

Իր բանտախուցն էր նա բերել

Հայրենի երկրից մի բեկոր։

 

Պահում էր որպես բալասան

Եվ հաճախ խոնարհվում նրան.

Անթեոսը Ձեզ կնախանձեր,–

Ասացի մի անգամ նրան։

 

Շատ եմ մաքառել, սիրելի՜ս,

Պայքարել քառասուն տարի,

Եվ ահա... այսքանն է,– ասաց,

– Իմ բաժին հողը հայրենի։

 

Տխուր ու դաժան պատերով

Բանտային մեր խուցը մի օր

Խուզարկու զինվորներ մտան

Եվ հողն այդ խլեցին մի բուռ։

 

Տեսա արցունքները նրա՝

Մանկան պես արտասվող ծերունու.

Ինչ ասել է հող հայրենի,

Որին կապվել ես ողջ կյանքով։

1951, սեպտեմբեր

 

***

Գարեգին Նժդեհի սիրելի երգը

***

Հատված «Գարեգին Նժդեհ» ֆիլմից

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40