1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրում ժամկետ նշված չէ, չկա նման կետ, որ 100 տարին լրանալուց հետո այն պետք է չեղյալ հայտարարվի. Աշոտ Մելքոնյանը` պատմական զուգահեռների մասին

01.12.2020 23:14
4617

Չգիտես ինչու՝ մարդիկ կարծում են, որ 1921 թվականին կնքված ռուս-թուրքական պայմանագիրը կնքվել է հարյուր տարով և հարյուր տարին լրանալուց հետո կամ պետք է նորոգվի, կամ չեղյալ հայտարարվի, ոմանք էլ հայտարարում են, որ դա պետք է չեղյալ հայտարարի Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը` անդրադառնալով ռուս-թուրքական պայմանագրի հարյուր տարին լրանալուն:

«Սա չիմացության արդյունք է, նախ ժամկետ չունի, չկա նման կետ պայմանագրում և երկրորդը` այդ պայմանագիրը հայկական կողմը չի կարող չեղյալ հայտարարել, քանի որ ինքը չի կնքել, այն կնքել են խորհրդային Ռուսաստանը և քեմալական Թուրքիան և երկուսն էլ միջազգային իրավունքի սուբյեկտ չեն հանդիսացել և այդ իմաստով այն ամբողջապես անօրինական պայմանագիր է»,-ասաց նա:

Աշոտ Մելքոնյանը հիշեցրեց, որ մարտի 16-ին լրանում է ռուս-թուրքական պայմանագրի 100 տարին, դա չարաբաստիկ պայմանագիր էր, որը առավելապես վերաբերում էր հայկական հողերին, որի արդյունքում կորցրեցինք ինչպես Կարսի մարզը և Սուրմալու գավառը, որը թուրքական նահանգ չէր եղել, նաև կորցրեցինք Նախիջևանը, և Թուրքիան այն զիջում էր խորհրդային Ադրբեջանին: Աշոտ Մելքոնյանն ասաց, որ ամեն ինչից երևում էր, որ այդ գործընթացը ընդգծված հակահայկական բնույթ ուներ, առավելևս նախապես որոշված էր կոնֆերանս, որին պետք է խորհրդային Հայաստանի և խորհրդային Ադրբեջանի պատվիրակությունները մասնակցեին, սակայն քառակողմը դարձավ երկկողմ և հայկակական պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել:

«Հիմա Ռուսաստանում կան ուժեր, որոնք գտնում են, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրման պայմաններում` իրենք պետք է հասնեն այդ պայմանագրի չեղարկմանը, բայց ես կարծում եմ, որ ռուսական դիվանագիտությունը շատ զգուշավոր է թուրքերի հետ և հազիվ թե նման բանի գնա և հազիվ թե այն հարյուր տարի անց չեղարկվի»,-ասաց նա:

Աշոտ Մելքոնյանն ասաց, որ վտանգը այն է, որ այն դե ֆակտո պայմանագիր էր և ուժի մեջ է, որով Ախուրյան-Արաքսը ճանաչվեց հայ թուրքական սահմանագիծ և վերահաստատվեց Կարսի պայմանագրով: «Այդ իմաստով մենք այդ սահմանագիծը համարել ենք սովետաթուրքական փշալար: Իրականության մեջ դե յուրե այն սահման չէ, քանի որ արդեն միջազգային սուբյեկտ հանդիսացող ՀՀ-ն այն որևէ ձևով պաշտոնապես չի ճանաչել և բնականաբար Թորքիան դա փորձում էր Ցյուրիխյան արձանագրություններով դարձնել դե յուրե սահմանն: Այսինքն, եթե Հայաստանը վավերցներ այդ արձանագրությունները, դրանով կճանաչեր»,-ասաց նա:

Պատմաբանը տեղեկացրեց, որ պայմանագրով կար միայն հավելված, որը նախատեսում էր, որ թուրքական կողմը պարտավորվում է իր զինված ուժերը չմոտեցնել սահմանին առավել ևս, որ այդ սահմանի երկայնքով ձգվում է երկաթգիծը, սակայն Թուրքիան այս ընթացքում բազմիցս խախտել է այդ կետը և այդ իմաստով ևս այդ պայմանագիրը իրականության մեջ վավերական համարելը դարձյալ սխալ է: «Մենք կարող են բողոքել, հայտարարել, որ Թուրքիան պարբերաբար խախտում է պայմանագիրը, բայց դրանից ցավոք սրտի ոչինչ չի փոխվելու, քանի որ նման ուժերի հարաբերակցությամբ խնդիրները աշխարհի մեծերն են լուծում»,-ասացնա:

Հարցին, թե որքան է հավանականությունը, որ այդ պայմանագիրը Ռուսաստանը կարող է օգտագործել և Թուրքիայի հետ հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծել, քանի որոշները վտանգ են տեսնում Հայաստանը ռուս-թուրքական պատերազմի թատերաբեմ կարող է դառնալ, Աշոտ Մելքոնյանը հիշեցրեց, որ տասը տարի առաջ, երբ լրացավ պայմանագրի 90 տարին, այն ժամանակ ՌԴ նախագահ Մեդվեդևը և Էրդողանը հանդիպեցին Մոսկվայում և որպես ռուս-թուրքական իբրև թե կարծեցյալ բարեկամություն, հիշեցին այդ «եղբայրության պայմանագիրը» և նույնիսկ նվերներով փոխանակեցին և ինչ-որ ձևով աղ ցանեց հայկական վերքի վրա:

«Հիմա կարող է Ռուսաստանը հաշվի առնելով, որ նույնպես ունի լրջագույն խնդիրներ,  չեմ բացառում, որ փորձի հարյուրերորդ տարվան ռուս թուրքական բարեկամական ժեստ անել: Այսինքն՝ պարտադիր չէ ենթադրել, որ պայմանագրի 100 տարին լրանալու կապակցությամբ կարող են հարաբերությունները սրվել և հանգեցնել ռուս-թուրքական պատերազմի: Համենայնդեպս ռուսները շատ լավ հասկանում են, որ Թուրքիայի հետ պատերազմ նշանակում է պատերազմ ՆԱՏՕ-ի հետ: Սակայն, եթե Թուրքիան շարունակեց իր լկտի պահվածքը և պանթուրքիստական ծրագրերից չհրաժարվեց, դա կարող է Ռուսաստանի կողմից հանգեցնել հակահարվածի, որը չեմ բացառում, բայց ավելի քիչ հավանական է:  Իսկ նման դեպքերում կեղծ պատերազմներ են կազմակերպվում, որտեղ մեծերը կռվում են ուրիշ ուժեր օգտագործելով»,-ասաց նա:

Աշոտ Մելքոնյանը նշեց, որ մենք պետք է զգոն լինենք և հասկանանք, որ այսօր թիվ մեկ խնդիրը հերոսաբար կռված հայկական բանակը պահել պահպանելն է: Ինչ վերաբերում է պատմությունից մեր առնելիք դասերին, ապա նա նշեց, որ պետք է դասեր քաղենք, որ էյֆորիկ վիճակներից չօգտվենք:  «Երբ հաջողություն ենք ունեցել, ընկել ենք գլխապտույտի մեջ, որը ևս իմ կողմից հասկանալի է, քանի որ փոքր ազգերը, երբ կարիք ունեն հաղթանակների և հրաշքով դա ձեռք են բերել, ակամայից հայտնվում են էյֆորիայի մեջ, դա մեզ հետ տեղի ունեցավ: Մենք երբ խոսում ենք սխալների մասին, պետք է հաշվի առնենք, որ հարևանների հետ մեր ուժերի հարաբերակցությունը անհամեմատելի էր, սա օբյեկտիվ պատճառ էր, որը հանգեցրեց այս պատերազմի նման ելքին: Մենք կարող ենք մեղադրել նախկիններին, նորերին, թքել, մրել, մեր ժողովրդին մեղադրել, բայց դա պետք է հասկանանք»,-ասաց նա:

Զուգահեռներ անցկացնելով պատմության հետ, Աշոտ Մելքոնյանն ասաց.«1918 մայիսյան հերոսամարտերում, երբ մենք հաղթեցինք` չունենալով պետականություն և մոբիլ, կանոնավոր բանակ, 1920 թվականին պարտվեցեցինք, հիմա այս իրողությունը դրան բավականաչափ նման էր, քանի որ իննսունականների սկզբին, երբ նոր ձևավորվում էր հայոց բանակը, մենք հաղթանակ տարանք, իսկ արդեն կայացած պետականության պայմաններում նման վախճան արձանագրվեց»:

Նա նշեց, որ դավաճանությունը, իհարկե, եղել է և այսօր էլ եղավ, բայց ամբողջապես վերագրել դավաճանությանը նաև մեղք է այն զինվորների հանդեպ, որոնք արյան մինչև վերջին կաթիլը կռվեցին և վիրավորական է,  երբ նրանց թիկունքում գտնվել են դավաճաններ: «Դրա համար պետք է դավաճանների շրջանակը հստակեցնել, շատ ավելի կոնկրետացնել և ովքեր պատասխանատու են այս ամենի համար, հասցեագրենք նրանց, ոչ թե ընդհանրապես վերագրենք ազգին»,-ասաց նա:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08