1956 թվականին կառուցված մարզահամալիրը կվերակառուցվի. ՀԱՊՀ-ի և Կապանի ԼՀԿ-ի հուշագիրը

17.09.2026 15:52
385

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր, որով մեկնարկում է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ գործընկերություն։ Առաջին համատեղ նախաձեռնությունը ՀԱՊՀ-ի սպորտային համալիրի վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված նպատակային աջակցությունն է։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀԱՊՀ-ի ռեկտոր Գոռ Վարդանյանից։

Ըստ ռեկտորի՝ 1956 թվականին կառուցված մարզահամալիրը վերածվում է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ սպորտային միջավայրի, որտեղ նախատեսվում են բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտզալի և հանդբոլի մարզասրահներ, լողավազան, ուժային և կարդիո մարզասրահներ, բռնցքամարտի և մարտարվեստների մարզասրահներ, ըմբշամարտի մարզասրահ, ինչպես նաև ժամանակակից հանդերձարաններ և անհրաժեշտ օժանդակ ենթակառուցվածքներ։

«Սա պարզապես մարզադահլիճի վերանորոգում չէ։ Սա ներդրում է մեր համայնքի և Հայաստանի ապագայի մեջ», – նշել է Գոռ Վարդանյանը։

Ռեկտորի խոսքով՝ համալսարանը ցանկանում է, որ ՀԱՊՀ-ում ապագա ինժեները ոչ միայն բարձրակարգ մասնագետ լինի, այլև առողջ, ակտիվ, կարգապահ, թիմում աշխատելու, առաջնորդելու և պատասխանատվություն կրելու կարողությամբ ձևավորված անհատ։ Նրա գնահատմամբ՝ ժամանակակից համալսարանը միայն լսարաններ և լաբորատորիաներ չեն, այլ միջավայր, որտեղ գիտելիքը, գիտությունը, առողջությունը, սպորտը և մարդկային զարգացումը միասին են ձևավորում ապագայի մասնագետին։

Համագործակցության արդյունքում, ըստ ռեկտորի, ուսանողներն ու աշխատակիցները ստանալու են ավելի բարձրակարգ պայմաններ՝ ֆիզիկական ակտիվության, սպորտով զբաղվելու, առողջ ապրելակերպի և համալսարանական ակտիվ կյանքի համար։

Նշվում է նաև, որ ՀԱՊՀ-ն և «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը նաև կրթության, գիտության, նորարարության, մարդկային կապիտալի և կրթական ենթակառուցվածքների զարգացման այլ ուղղություններով։

Ռեկտորը շնորհակալություն է հայտնել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին՝ վստահության, գործընկերության և ՀԱՊՀ-ի զարգացմանն ուղղված ներդրման համար։

Հիշեցնենք, որ վերջերս ՀԱՊՀ-ն ինստիտուցիոնալ համագործակցության հուշագիր էր ստորագրել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի հետ՝ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի շենքը վերակառուցելու և ժամանակակից լաբորատորիաներ ստեղծելու ուղղությամբ։

Իրավաբան.net

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40