2 ընտրատեղամասերի արդյունքների փաստացի «զրոյացման» հետևանքով ամենաէական հարվшծը հասցվեց այն քաղաքական ուժին, որի խորհրդարան մուտք գործելու հարցը դեռ փակված չէր․ Անանյան

11.06.2026 23:16
470

ԿԸՀ-ի կողմից քիչ առաջ կայացված որոշումները դասական ընտրակեղծիք չեն։ Դրանք շատ ավելի նուրբ, հաշվարկված և քաղաքական հետևանքները մանրակրկիտ հաշվարկած քայլեր են։ Այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Դավիթ Անանյանը:

«10/51 և 35/65 ընտրատեղամասերի արդյունքների փաստացի «զրոյացման» հետևանքով բոլոր քաղաքական ուժերը կորցրեցին ձայներ, սակայն ամենաէական հարվածը հասցվեց հենց այն քաղաքական ուժին, որի խորհրդարան մուտք գործելու հարցը դեռ վերջնականապես փակված չէր։ «Բարգավաճ Հայաստանը» կորցրեց 212 ձայն։

Ակնհայտ է, որ եթե խորհրդարանում հայտնվի ևս մեկ ընդդիմադիր ուժ, իշխող քաղաքական ուժը կկորցնի իր քաղաքական մենաշնորհի զգալի մասը և այլևս չի կարողանա իր կամքով ու միանձնյա առաջ տանել ցանկացած որոշում, այդ թվում՝ հանրային կամքին հակասող և արտաքին կենտրոնների շահերից բխող նախաձեռնություններ։

Հետևաբար, այս պատմության մեջ խնդիրը 212 ձայնը չէ։ Խնդիրը ապագա խորհրդարանի կազմն է, իշխանության անսահմանափակ հնարավորություններն ու այն քաղաքական հաշվարկը, որի նպատակն է պահպանել լիակատար վերահսկողություն։

Այս ընտրությունները, թերևս, Հայաստանի Հանրապետության պատմության ամենախայտառակ ընտրություններն են։ Այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքների լեգիտիմություն` գործնականում գոյություն չունի, և որոնք խարխլում են հանրային վստահության վերջին փշրանքները՝ հատկապես մեր պետականության համար այս ծանր ու գոյութենական ժամանակաշրջանում»,-գրել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40