Գոնե հանրապետության կառավարությունում գիտե՞ն, թե ինչ է կատարվում Կապանի լեռնահանքային ձեռնարկությունում

26.10.2015 16:03
2437

Հրապարակի վրա է ՀՀ հարկային ծառայության տեղեկատվական ամփոփագիրը 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի մեծությունների մասին:

Ինչպես միշտ, մեզ հետաքրքրում է Սյունիքի մարզի տնտեսվարող սուբյեկտների ընդգրկվածությունն այդ ամփոփագրում:

Փաստաթուղթը վերստին հաստատում է, որ մարզի տնտեսական դաշտում վերաձեւումներն ու ազդեցության ոլորտների վերաբաշխումը շարունակվում է: Խոշոր տնտեսվարողների ցանկից դանդաղ, բայց հաստատուն քայլերով դուրս են մղվում երբեմնի հայտնի կլանի հովանու ներքո գտնվող տնտեսվարողները: Այդ շարքում, ըստ էության, մնացել է միայն «Զանգեզուր մայնինգ» ընկերությունը:

Խոշոր հարկատուների ցուցակի 3-րդ հորիզոնականն առաջին անգամ զբաղեցնում է «Որոտանի հէկերի համալիր» ՓԲԸ-ն, որը 9 ամսում պետությանն է վճարել 16,7 մլրդ դրամ (հիմնական մասը՝ հարկային մարմինների կողմից հավաքագրված գումար): Ստույգ չենք կարող ասել, թե այդ գումարն ինչից է գոյացել, սակայն չի բացառվում, որ այն առնչվում է հէկերի համալիրի հայտնի առուվաճառքի հետ:

Ամենաուշագրավը, սակայն, մարզի հանքարդյունաբերական ձեռնարկություններում տիրող իրավիճակն է:

Զարմացնողը «Լեռ-էքսի» ներկայությունն է այդ ցուցակում: Ավելի քան մեկ տարի շարունակ պարապուրդի մեջ հայտնված ընկերությունը շարունակում է տեղ զբաղեցնել խոշոր հարկատուների ցանկում:

Իրավիճակի բարելավումը շարունակվում է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունում: Ընթացիկ տարվա 9 ամսում այդ ընկերությունը պետությանն է վճարել 19,8 մլրդ դրամ, որը մոտ 7 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Աճը նկատելի է նաեւ ուղղակի հարկերի (այդ թվում՝ շահութահարկ, եկամտահարկ) վճարման առումով: Արձանագրված թվերը բարձր են նաեւ 2012-ի համապատասխան ցուցանիշներից:

Իհարկե, Քաջարանի կոմբինատը դեռ շատ հեռու է 2013թ. նույն ժամանակի բնագծից (ընդամենը՝ 26,3 մլրդ դրամ հարկեր, որից՝ 10,5 մլրդ դրամ ուղղակի հարկեր), բայց կայուն աճի միտումն ակնհայտ է:

Վերջին երեք-չորս տարում իրավիճակը կայուն է նաեւ «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերությունում. 2015թ. 9 ամսում՝ 2,2 մլրդ դրամ հարկեր (որից՝ ուղակի հարկեր՝ մոտ 677 մլն դրամ), 2014թ. 9 ամսում՝ 2,3 մլրդ դրամ հարկեր (որից՝ ուղղակի հարկեր՝ 1.164.234,6 դրամ), 2013թ. 9 ամսում՝ 2,5 մլրդ դրամ հարկեր (որից՝ ուղղակի հարկեր՝ 821.606,4 դրամ), 2012թ. 9 ամսում՝ 2,3 մլրդ դրամ հարկեր (որից՝ ուղղակի հարկեր՝ 575.600,0 դրամ հարկեր):

Հատկապես պղնձի շուկայում վերջին ամիսներին տիրող ծայրահեղ վատ իրավիճակի պայմաններում նման ցուցանիշների ապահովումը վկայում է այդ տնտեսության խելամիտ կազմակերպման մասին:

Իսկ ի՞նչ արդյունքներ ունենք Կապանի լեռնահանքային ձեռնարկությունում:

Ընթացիկ տարվա 9 ամսում Կապանի կոմբինատը պետությանն է վճարել 2.353.816.9 դրամ (որից՝ ուղղակի հարկեր՝ 950.000.0 դրամ):

2012թ. 9 ամսում այդ ընկերությունը պետությանն էր վճարել 5.638.945.4 դրամ (որից՝ ուղակի հարկեր՝ 2.026.182.0 դրամ):

Բերված թվերը վկայում են, որ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության ներկայիս ղեկավարությանը (տնօրեն՝ Հրաչ Ջաբրայան) «հաջողվել է» անցնող երեք տարում ընկերության նահանջն ապահովել 58,3 տոկոսով: Իսկ դա նշանակում է, որ 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ Կապանի լեռնահանքային ձեռնարկությունը 2015թ. 9 ամսում պետությանը պակաս է վճարել 3 մլրդ 285 մլն դրամ: Նույն ժամանակաշրջանում 1 մլրդ 76 մլն դրամով պակասել են ուղղակի հարկերը:

Իրավիճակի արտառոցությունն ավելի ակնհայտ է դառնում, երբ վճարված հարկերն արտահայտում ենք արտարժույթով (2012թ.  1 ԱՄՆ դոլարն արժեր (միջին փոխարժեքը) 401,8 դրամ, 2015 թվականին՝ 477,3 դրամ):

2012 թվականից հետո Կապանի կոմբինատին համակած այս ճգնաժամի մասին դեռեւս ոչ ոք մասնագիտական պարզաբանումներ չի տվել: Մինչդեռ հետընթացը շարունակվում է: Հետաքրքիր է՝ գոնե Հայաստանի կառավարությունում գիտե՞ն, թե ինչ է կատարվում Կապանի լեռնահանքային ձեռնարկությունում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24