20-ամյա «Սյունյաց երկիրը». կարծիքներ, շնորհավորանքներ...

29.06.2023 15:11
1090

Գագիկ Դավթյան, Կապանի պատվավոր քաղաքացի, բանաստեղծ

«Սյունյաց երկիր» պատանին շուտով կբոլորի իր կյանքի 20-րդ տարին: Մի հանգրվան, որ թելադրում է նախ թռուցիկ հայացք նետել նրա անցած ճանապարհին:

Զարմանալիորեն փշոտ է եղել այդ ճանապարհը...

Անմարդկային հալածանքներ, ճնշումներ, ավազակային հարձակում խմբագրության վրա, մեքենայի հրկիզում, դատական հյուծիչ քաշքշուկներ, բնական ստեղծագործական աշխատանքի դեմ այլևայլ խոչուխութեր... Եվ այդ ամենը՝ իշխանական լծակների գործադրմամբ:

Ահա այսպիսի պայմաններում է հասակ առել ու հասունացել պարբերականը:

Չլինեին գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյան մարդու և վաստակաշատ լրագրողի մաքառող տեսակը, շիտակ, անկողմնակալ կեցվածքն ու աներկիմաստ գիրը, չլինեին նրա համառությունը, անկոտրում կամքը, բացառիկ նվիրումն աստվածատուր մեր երկրամասի հող ու ջրին, մենք այսօր չէինք ունենա այս «Սյունյաց երկիր»-ը, որ բառի դասական իմաստով քիչ է ընդամենը թերթ անվանել:

Անպարագիծ հիացմունք են հարուցում հատկապես Սյունիքի դարավոր ու փառավոր պատմությանը, մշակույթին, հոգևոր կյանքին, տնտեսությանը, Սյունյաց մեծագործ այրերին նվիրված ստվարածավալ թողարկումները, որոնցից ամեն մեկը մի ամբողջ գիտական հիմնարկության աշխատանքի տպավորություն է թողնում՝ արժանի ամենաբարձր գնահատանքի:

Հենց միայն այդ «Հատուկ» թողարկումներով «Սյունյաց երկիր»-ը արդեն իսկ Ոսկե տառերով է վավերացրել իր անունը Հայ մամուլի պատմության մեջ:

Ամենաբարի մաղթանքներով՝

Գագիկ Դավթյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12