2019-ին մինչև հուլիս ամենաշատ պարգևավճար տվել է Շիրակի մարզպետարանը՝ 6,1 մլն դրամ

11.08.2019 18:38
1082

Պարզելու համար, թե 2019 թվականի ընթացքում հուլիս ամիսը ներառյալ ՀՀ մարզպետարանների աշխատակիցները որքան պարգևավճար են ստացել, Tert.am-ը գրավոր հարցումներով դիմել է բոլոր տասը մարզպետարաններին:

Արագածոտնի մարզպետարանից Tert.am-ին տեղեկացրել են, որ մարզպետարանի՝ կառավարման ապարատի 2019 թ. առաջին կիսամյակի պարգևատրման բյուջեն կազմում է 32,5 մլն դրամ, որից աշխատակիցներին վճարվել է 14,1 մլն դրամ:

Իսկ ահա Արարատի մարզպետարանից նշել են, որ պարգևատրման վերաբերյալ տեղեկություններին կարող ենք ծանոթանալ մարզպետարանի պաշտոնական կայքում՝ մարզպետի համապատասխան կարգադրություններով:

Պարգևավճարների մասին ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հրամանագրում ասված է.

«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով հաստատված ՀՀ Արարատի մարզպետարան «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2019 թվականի հուլիս ամսվա ընթացքում հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրել մարզպետի խորհրդականներին, օգնականներին, մարզպետի տեղակալի օգնականին, մարզպետարանի վարչության պետերին և ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին՝ համաձայն հավելվածի»:

Փաստորեն, գումարի չափ նշված չէ:

Արմավիրի մարզպետարանից էլ տեղեկացրել են, որ մարզպետարանի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների երկրորդ և երրորդ ենթախմբերի ավագ և կրտսեր աշխատակիցներն առաջին կիսամյակին պարգևատրվել են 14 մլն դրամով գլխավոր քարտուղարի հրամանով: Մարզպետի կողմից տրված պարգևատրումների չափի մասին տեղեկատվություն չի տրամադրել նաև Արմավիրի մարզպետարանը՝ հղում անելով, որ կարող ենք ծանոթանալ մարզպետի որոշումներում: «Համաձայն հավելվածի որոշել եմ պարգևատրել հայեցողական պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներին»,- ասված է մարզպետի որոշման մեջ:

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացրել են, որ մինչև 2019 թ. հուլիս ամիս պարգևավճարների համար մարզպետարանի աշխատակիցներին վճարվել է 41,7 մլն ՀՀ դրամ:

Մարզպետարանի տեղեկացրել են նաև, որ պարգևատրումների ընդհանուր բյուջեն 2019 թվականի համար կազմում է 113,5 մլն դրամ:

Լոռու մարզպետարանից Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ 2019թ. պետական բյուջեով  ՀՀ Լոռու մարզպետարանի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» հոդվածով նախատեսված գումարներից 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մարզպետարանի քաղաքացիական ծառայողներին տրվել է 18.4 մլն դրամ պարգևատրում:

«Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մարզպետարանի աշխատակիցները պարգևատրվել են 37 մլն դրամ:

«Պարգևատրումները վճարվել են աշխատակիցներին ոչ հավասարաչափ, հաշվի են առնվել նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը և տրված հանձնարարակաների կատարման արդյունավետությունը: Վերը նշված գումարների մեջ ներառված են նաև հարկերը»,- նշված է մարզպետարանի պատասխանում:

Կոտայքի մարզպետարանից հայտնել են, որ պարգևատրումները վճարվել են 2019թ. ՀՀ պետական բյուջեով ՀՀ Կոտայքի մարզպետարանի պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ հոդվածով նախատեսված հատկացումների հաշվին և կազմել են 20,9 մլն դրամ:  

Շիրակի մարզպետարանից հայտնել են, որ 2019 թվականի առաջին կիսամյակի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին վճարվել է 61 մլն դրամ պարգևատրում:

«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված պարգևատրումների ընդհանուր գումարը կազմում է 142 մլն դրամ, որից` «Քաղաքացիական դատական և պետական ծառայողների պարգևատրում» հոդվածով – 41 մլն, «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով `101 մլն դրամ»,- տեղեկացրել են մարզպետարանից:

Սյունիքի մարզպետարանից տեղեկացրել են, որ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մարզպետարանի աշխատակիցները դրամական պարգևատրմամբ խրախուսվել են հունվար-մարտ ամիսների համար 21 մլն դրամ, ապրիլ ամսվա համար` 6,1 մլն դրամ, մայիս ամսվա համար` 7,2 մլն, հունիս ամսվա համար` 6,3 մլն դրամ: Միևնույն ժամանակ տեղեկացրել են, որ պարգևատրումների համար 2019 թվականին նախատեսված տարեկան գումարը կազմում է 89 մլն դրամ:

Վայոց Ձորի մարզպետարանից էլ տեղեկացնում են, որ քաղաքացիական ծառայող հանդիսացող աշխատակիցների պարգևատրման  ֆոնդը կազմել է 12 մլն դրամ, որը նախատեսված է մարզպետարանի 2019 թ. պահպանման ծախսերով և ամբողջությամբ  վճարվել  է  աշխատակիցներին:

2019թ. 1-ին կիսամյակին ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 26,7 մլն դրամ ամենամսյա աշխատավարձի հավելում, որը բաշխվել է մարզպետարանի աշխատակիցներին՝ կիսամյակային կատարողական արդյունքների հիման վրա:

Տավուշի մարզպետարանից էլ հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ 2019 թվականի հունվարից-հուլիս ընկած ժամանակահատվածում մարզպետարանի բոլոր աշխատակիցներն ստացել են պարգևատրում: Պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է 29 մլն դրամ, որից 11, 9 մլնը՝ «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» հոդվածով, իսկ 17 մլնը ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով:

tert.am

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39

16 տարին լրացած անձի համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի. Արփինե Սարգսյան

23.04.2026 12:55

Հայաստանի բոլոր մարզերում հոսանքազրկումներ են լինելու

23.04.2026 12:54

Չե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին

23.04.2026 12:48

Աշխատելու ենք 24/7 ռեժիմով․ ինչպես է Կարապետյանը պատկերացնում ՀՀ–ի սրընթաց զարգացումը

23.04.2026 12:38