2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ

01.06.2021 15:28
1416

2021թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 618.4 մլրդ դրամ համախառն հարկային եկամուտ:

Ինչպես  հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2020թ. նույն ժամանակաշրջանում ցուցանիշը կազմել է 583.6 մլրդ դրամ, իսկ 2019թ.-ին՝ 571.2 մլրդ դրամ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի համադրելի եկամուտների աճը կազմել է 34.7 մլրդ դրամ կամ 5.9%, իսկ 2019թ. հունվար-մայիս ամիսների համեմատ աճը կազմել է 47.2 մլրդ դրամ կամ 8.3%:

Միաժամանակ, 2021թ. առաջին 5 ամիսների ընթացքում փաստացի հավաքագրված եկամուտների հաշվին հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 68.6 մլրդ դրամ գումար: 2020թ. նույն ժամանակաշրջանում վերադարձվել է 52.8 մլրդ դրամ, իսկ 2019թ-ին՝ 43.4 մլրդ դրամ: Այսինքն՝ 2021թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում փաստացի հավաքագրված եկամուտների հաշվին հարկ վճարողներին վերադարձված գումարների աճը կազմել է 15.8 մլրդ դրամ կամ 29.9%, իսկ 2019թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 25.2 մլրդ դրամ կամ 58.1%: Վերադարձված գումարները վերաբերում են ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարներին, շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարներին, ինչպես նաև հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի փոխհատուցվող գումարներին:

armenpress.am

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22