2026 թվականին «TRIPP» նախագծի շրջանակում գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները․ Փաշինյան

08.06.2026 12:38
310

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի կարևորագույն իրադարձություններից է համարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ 2026 թվականին արդեն գործնական փուլ կմտնի նաև «TRIPP» նախագիծը։ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստերում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետը նշել է, որ 2025 թվականի կարևորագույն իրադարձությունը խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացն էր։

«2025 թվականի կարևորագույն իրադարձությունը, իհարկե, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված իրադարձությունն է, երբ մենք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատեցինք՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը և ընդունելով հռչակագիր, որը որպես վկա ստորագրեց նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այժմ առաջնահերթությունը խաղաղության համաձայնագրի ինստիտուցիոնալացումն է։

«Մեր խնդիրը ներկայումս շատ պարզ է․ մենք առաջիկայում պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության համաձայնագիրը և այդ ուղղությամբ աշխատանքներ կիրականացնենք»,-նշել է նա։

Փաշինյանն անդրադարձել է նաև «TRIPP» նախագծին՝ ընդգծելով, որ ավարտվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համապատասխան համաձայնագրի ստորագրումը, և առաջիկայում նախատեսվում է սկսել դրա վավերացման գործընթացը։

Նրա գնահատմամբ՝ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար և կարող է էապես փոխել երկրի դիրքը տարածաշրջանում։

«Սա իսկապես իրավիճակ փոխող ծրագիր է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, հակամարտության փակուղուց վերածվում է «Խաղաղության խաչմերուկ»-ի»,-ընդգծել է Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ ծրագրի գործնական իրականացումը կմեկնարկի արդեն հաջորդ տարի։

«2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները»,-հայտարարել է նա։

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25