2026–ի առաջին եռամսյակում խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ սենթր արտը». 2–րդը «Գազպրոմ Արմենիան» է

27.04.2026 17:52
350

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Մոբայլ սենթր արտը», որը վճարել է 21.37 մլրդ դրամ։ 2025–ին այս ընկերությունը երկրորդ հորիզոնականում էր 16.6 մլրդ դրամ վճարած հարկերով։

2–րդ հրիոզանականում «Գազպրոմ Արմենիան» է՝ 19.7 մլրդ դրամ հարկերով, մինչդեռ նախորդ տարի այս ընկերությունը 19.9 մլրդ դրամ հարկերով գլխավորում էր ցուցակը։

3–րդ տեղում է հայտնվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վճարել է 15.5 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարի կոմբինատը խոշոր հարկատուների ցանկում չկար։

4–րդ հորիզոնականում «Գրանդ Տոբակոն» է, որը վճարել է 11.5 մլրդ դրամի հարկ։ Այս ընկերությունը 2025–ի 3–րդ հորիզոնականում էր և վճարել էր 12 մլրդ դրամի հարկ։

5–րդ հորիզոնականում հայտնվել է «Սոֆթ Կոնտրակտ» ընկերությունը՝ վճարելով 8 մլրդ դրամի հարկ։ Այս ընկերությունը 2025–ին վճարել է 4 մ,լրդ դրամի հարկ և զբաղեցրել 10–րդ հորիզոնականը։

6–րդ հորիզոնականում «Իմբվամ» ընկերությունն է (6.8 մլրդ դրամի հարկ), մինչդեռ 2025–ին այս ընկերությունը 129–րդ հորիզոնականում էր և վճարել էր ընդամենը 604 մլն դրամի հարկ։

7–րդ հորիզոնականում հայտնվել է «Դիջիթեյնը» (6,7 մլրդ դրամի հարկ)։ 2025–ին նա 19–րդ հորիզոնականում էր 3.2 մլրդ դրամ հարկով։

8–րդ հորիզոնականը զբաղեցրել է «Ֆիլիպ Մորիս Արմենիան», որը վճարել է 6.4 մլրդ դրամի հարկ։ 2025–ին այս ընկերությունը 13–րդ հորիզոնականում էր՝ 3.4 մլրդ դրամի հարկով։

9–րդ հորիզոնականը զբաղեցրել է «Սիթի» ընկերությունը, որը վճարել է 6,2 մլրդ դրամի հարկ, մինչդեռ 2025–ին նա 7–րդ հորիզոնականում էր՝ 5.1 մլրդ դրամի վճարած հարկով։

Առաջին 10–յակը եզրափակում է «Թեղուտ» ընկերությունը (6.1 մլրդ դրամի հարկ), որը 2025–ին 36–րդ հորիզոնականում էր՝ 1.9 մլրդ դրամի հարկով։

Հիշեցնենք, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 49 միլիարդ 916 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ (աճը շուրջ 12 տոկոս)։

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 380 միլիարդ 334 միլիոն դրամ, իսկ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 78 միլիարդ 935 միլիոն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի  «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08