3 արջերը շարունակում են տանջվել Սիսիանի Resort MJA հանգստյան գոտում․ «Daily mail» (լուսանկարներ)

07.07.2020 12:16
1453

FPWC-ն հայտնում է, որ միջազգային մամուլը կրկին անդրադարձել է ՀՀ տարածքում անազատ պայմաններում պահվող գորշ արջերի խնդրին։ Բրիտանական «Daily mail» օրաթերթն այս անգամ գրել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հարևանությամբ Հացավան համայնքի տարածքում գտնվող «Resort MJA» հանգստյան գոտում անազատ պայմաններում պահվող կարմիրգրքյան երեք գորշ արջերի /Ursus arctos/ մասին։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պարբերաբար ահազանգեր է ստանում նշված համալիրում բանտարկված բեզոարյան այծերի /Capra aegagrus/ և գորշ արջերի մասին։ Արջերը, որոնցից մեկն էգ է, երկուսը՝ արու։ Կենդանիները պահվում են փոքր, բետոնե հատակով վանդակներում, առանց անհրաժեշտ լայն ազատավանդակի։ Պայմանները տեսակի համար ոչ բարենպաստ են և բացարձակապես հարմարեցված չեն կենդանիների բնական կենսամիջավայրին։ Համալիրի տնօրենը նշել է, որ էգ արջը պարբերաբար ձագեր է ծնում, որոնց բաց են թողնում մոտակա անտառում։ Հայտնի փաստ է, որ անազատ պայմաններում ծնված կենդանիները չեն կարող ինքնուրույն գոյատևել վայրի բնության մեջ կամ կարող են մոտենալ բնակավայրերին և մարդկանց, ինչը մեծ ռիսկեր է պարունակում։

Արջերը կերակրվում են համալիրում առաջացած սննդային մնացորդներով, ինչը չի համապատասխանում նրանց բնական սննդակարգին։ Արու առանձնյակներից մեկի ատամները գտնվում են սարսափելի վիճակում, ինչը հավանաբար թե՛ սխալ սննդակարգի, թե՛ սթրեսի ազդեցությամբ վանդակների ճաղերը կրծոտելու հետևանք է։ Երեք կենդանիներն էլ դրսևորում են ստերեոտիպիկ վարք, ինչը վկայում է պահման սխալ պայմանների մասին։ Տեղանքում կազմակերպվում է նաև որս, ինչը ևս բացասական ազդեցություն է ունենում կենդանիների բնական գոյության վրա, քանի որ հրազենի կրակոցները արջերի համար լրացուցիչ սթրեսի աղբյուր են։

Ըստ համալիրի պատասխանատուի խոսքերի՝ «արջերին փրկել են գետից», ուստի կենդանիները վերցված են վայրի բնությունից, ինչը «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի խախտում է։ Վերջինս նշել է նաև, որ առկա չէ վայրի կենդանիներին անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելու համար լիազոր մարմնի կողմից տրված անհրաժեշտ թույլտվություն։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գործընկեր Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության հետ միասին (IAR) իրականացվող Արջերի փրկության ծրագրի շրջանակներում պատրաստ է նոր՝ ավելի լավ պայմաններով ապաստարանում ընդունել այս երեք արջերին և կազմակերպել վերջիններիս համար պատշաճ մասնագիտական խնամք, սակայն «Resort MJA» տնօրինությունը հրաժարվում է նշված առաջարկից։

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08