39-ամյա դատապարտյալը դպրոցն ավարտում է քրեակատարողական հիմնարկում

20.02.2025 11:18
757

Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանը 39 տարեկան է, բայց 2025թ. փետրվարի 19-ին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստացավ  միջնակարգ կրթության ատեստատը: 20 տարի ՔԿՀ-ի պատերի ներսում ապրող Արթուրն անհանգիստ քայլում էր ՔԿՀ-ի դահլիճում, որտեղ պետք է հանձնվեին ավարտական փաստաթղթերը: Մտածում է՝ ատեստատ ստանալուց հետո ընդունվել համալսարան և ստանալ հոգեբանի բարձրագույն կրթություն: Արթուրի հետ այսօր ևս 10 դատապարտյալ ստացավ միջնակարգ կրթության ատեստատ և հիմնական կրթության վկայական: Հուզված էին նաև ուսուցիչները, ովքեր մասնակցում էին ավարտական փաստաթղթերի հանձնման արարողությանը:

Արթուր Քոչարյանը դպրոցական կրթությունը շարունակել է հենց քրեակատարողական հիմնարկում, երբ օրենքով վերացվել է դատապարտյալների համար ուսում ստանալու տարիքային սահմանափակումը: Ատեստատի հետ նա ստացավ նաև շնորհակալագիր՝ բարձր առաջադիմության համար:

Դատապարտյալը հիշեց, որ 13-14 տարեկանում իր ուսուցչին հարցրել է՝ արդյոք Դդմաշենը Ապարանի գյուղերից է: Այդ հարցը ծնունդով ապարանցի ուսուցիչը վիրավորական է ընկալել: Հետո, երբ Արթուրն իմացել է, որ ուսուցիչը ծնունդով ապարանցի է, ներողություն է խնդրել, սակայն չի ներվել: Իր պատմելով՝ որոշել են տղային թողնել նույն դասարանում, սակայն, Արթուրը ինքնակամ դուրս է եկել դպրոցից: Այդ տարիքում սկսել է աշխատել, հետո բանակ գնացել ու այնտեղից հայտնվել քրեակատարողական հիմնարկում՝ ծառայակցին սպանելու մեղադրանքով, որը չի ընդունում: Մեղադրական եզրակացությունն ու դատավճիռները հենված են ծառայակիցներից մեկի 6 անգամ փոփոխվող ու պարբերաբար լրացվող ցուցմունքների վրա:

«Փառք Աստծո, դպրոցից դուրս մնալու միջադեպն ինձ չընկճեց, և ես այսօր ունեմ ատեստատ: Իմ ուսուցչին ևս շնորհակալություն եմ հայտնում: Իմ կարծիքով՝ քրեակատարողական հիմնարկներում կրթությունն ամենալավ բանն է, որ կարող են ստանալ դատապարտյալները: Եթե նույնիսկ ՔԿՀ-ի ներսում դպրոց հաճախելու հնարավորություն չլինի, խցային պայմաններում պետք է ինքնակրթվել, սա իմ խորհուրդն է բոլոր դատապարտյալներին»,- ասում է Ա. Քոչարյանը: 

Դատապարտյալն ասում է, որ ցմահ ազատազրկման դատավճիռն իր համար սոսկ որոշում է, որը կարող է ցանկացած պահի փոխվել, այդ թվում՝ վաղաժամկետ ազատվել: 

«Ամեն ինչ կախված է դատապարտյալից, թե նա որ ուղին կընտրի: Ցմահ դատապարտյալների շրջանում ակտիվությունը շատ է, վերասոցիալականացման ծրագրերին շատ են մասնակցում, ինչի համար ուրախ եմ: Խցային պայմաններում  անհնար է այդքան երկար նստել ու ոչինչ չանել»,- հավելում է դատապարտյալ Քոչարյանը:

Ժասմենա Տեր-Հովհաննիսյան

Ժասմենա Տեր-Հովհաննիսյանը մեկ ամսից կդառնա 70 տարեկան: 25 տարի է՝ դասավանդում է քրեակատարողական հիմնարկներում, սկզբում «Աբովյանում»՝ անչափահասներին, այժմ էլ՝ «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում: Երևանից շաբաթը մեկ անգամ գալիս է «Արմավիր» ՔԿՀ և դատապարտյալներին սովորեցնում աշխատել կավով: 

Տիկին Ժասմենան պատմեց, որ 5 և 7 տարեկանում մահացել են իր երկու երեխաները: Ասում է՝ այն սերը, որ չի կարողացել իր երեխաներին տալ, որոշել է տալ ազատությունից զրկվածներին:

«Երբ անցա թոշակի, ասացի՝ խնդրում եմ ինձ աշխատանքից ազատեք, ասացին՝ չերազես: Տղաներին կատակով ասում եմ, որ ես էլ եմ ցմահ դատապարտված: Երկու անգամ փորձել եմ փախուստի դիմել քրեակատարողական հիմնարկից, ինձ բերման են ենթարկել, հիմա էլ աշխատանքից չեն ազատում: Դարձա ցմահ էլի»,- ասում է  Ժասմենա Տեր-Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ դրսում գտնվողները շատ թյուր պատկերացումներ ունեն դատապարտյալների մասին: Ասում է՝ նրանց մեջ կան ազնիվ ու պարկեշտ մարդիկ, հետևաբար իրեն համար որևէ տարբերություն չկա՝ աշխատում է ազատության մեջ գտնվողների, թե, օրինակ, ցմահ դատապարտյալների հետ:

Նշենք, որ այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալների համար ատեստատների և վկայականների հանձնման միջոցառումը կազմակերպել էին Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն ու Քրեակատարողական ծառայությունը: Կրթական փաստաթուղթ ստանալու կապակցությամբ դատապարտյալներին տեսանյութերով շնորհավորում էին նաև նրանց մերձավորներն ու ընտանիքի անդամները, ինչն անակնկալ էր:

Գլխավոր լուսանկարում՝ Արթուր Քոչարյանը

https://www.hetq.am/

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24