4 կին գերու մասին տեղեկություն ունենք․ Սիրանուշ Սահակյան

21.12.2020 18:58
4256

Պատերազմի հետևանքով մեծ թվով հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք են գերի ընկել ադրբեջանական կողմին։ Նոյեմբերի 9/10-ին ստորագրված կապիտուլյացիայից հետո բավականին մեծ դժվարություն է առաջացել հայ ռազմագերիների վերադարձի հարցերում։ Գերեվերվածների վերադարձի խնդիրը բացառապես լուծվում է Ռուսաստանի Դաշնության միջամտությամբ, իսկ Հայաստանի իշխանությունները եղած-չեղած մի հաշիվ են, նույնիսկ պետական սահմանների գծման հարցում ոչինչ չեն կարողանում հայկական կողմի օգտին՝ գոնե ապահովելու սահմանամերձ բնակիչների անվտանգությունը։

ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը և ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը Եվրոպական դատարանում գերեվարված անձանց շահերի ներկայացուցիչներն են։ «Հրապարակի» հետ զրույցում Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այնտեղ մնացած անձանց վերաբերյալ կոնկրետ տվյալներ չի կարող հայտնել, որովհետև թիվը մեծ է։

«Մենք ունենք իրավական գործընթացով հիմնավորված գործեր, կարող եմ մեր վարույթում գտնվող գործերի մասին խոսել։ Իսկ առհասարակ քանի գերի կա, քանիսն են հաստատել և այլն, դրա մասին, ինձ թվում է, պետք է խոսեն պետական մարմինները»,- նշեց իրավաբանը։ Հարցին՝ քանի՞ կին կա գերիների մեջ, Սահակյանը պատասխանեց․ «4 կին գերու մասին տեղեկություն ունենք, այդ թվում՝ քաղաքացիական անձինք»։ «Մենք այս պահին ունենք 78 գործ։ Մոտավորապես 68-ի վերաբերյալ դատարանն անհապաղ միջոցներ կիրառել է, 10-ի մասով այսօր ենք պատասխան սպասում։ Ունենք վերոնշյալ գործերով վերադարձած անձինք, մնացածի մասով գործընթացները շարունակվում են, որպեսզի Ադրբեջանի կողմից վերջնական պաշտոնական հաստատում ստանանք։ Եվ նաև արդեն հաստատումից հետո մնում է հասկանալ, թե հաջորդ վերադարձի կամ փոխանակման գործընթացը երբ է լինելու»,- հավելեց Սահակյանը։

Հարցին՝ երեկ կամ այսօր հայ գերիների սպանության կամ խոշտանգման դեպքեր արձանագրվե՞լ են, պատասխանեց, որ այդպիսի տեղեկություն չեն ստացել։ «Բայց մեր վստահորդների հետ հանդիպել ենք և բնականաբար փաստագրել ենք, փաստաթղթավորել ենք իրենց նկատմամբ վերաբերմունքը, որոնք, այո՛, բացահայտում են խոշտանգումներ և վատ վերաբերմունքներ։ Ինչ վերաբերում է բողոքներին, երբ մենք նոր դեպքերի մասին ստանում ենք տեղեկություններ, գերեվարման հանգամանքների վերաբերյալ և այս գործերը վարում ենք, ստուգում ենք, եթե հաստատվում են, իրավական գործընթացներ ենք սկսում։ Խոշտանգումների առընչությամբ տեղեկություններ կլինեն, եթե զրուցենք վերադարձած անձանց հետ։ Իսկ անհայտ մնացած անձանց մասով, հասկանալի է, որ ուրիշ գործընթացներ են», - շարունակեց նա։

Երեկ «Հրապարակի» հետ զրույցում Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանն ասել էր, որ «Մենք գերի (հայկական կողմում ադրբեջանցի ռազմագերի - ՀՐԱՊԱՐԱԿ) չունենք, որ փոխանակենք։ Դրա համար ես դիմել եմ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ Մուրադովին, որպեսզի նա իր հնարավորությունների չափով աջակցի գերիներին Հայաստան վերադարձնելու գործընթացին։ Մուրադովը խոստացել է ամեն ինչ անել, որ հնարավորինս շուտ նրանց վերադարձնեն»։ Հարցին՝ «Ադրբեջանից ռազմագերի չլինելու հանգամանքը դժվարացնո՞ւմ է ձեր աշխատանքը», Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ հարցը մնում է միջպետական քաղաքական հարթության մեջ, իսկ եվրոպական դատարանի միջոցով իրենք այս պահին ապահովում, երաշխավորում են ռազմագերիների կյանքը, լրացուցիչ պաշտպանական միջոցներ ենք ձեռնարկում ֆիզիկական անձեռմխելիությունն ապահովելու տեսանկյունից։

«Իսկ ինչ վերաբերում է բուն վերադարձմանը, նկատի ունենալով քաղաքական պայմանավորվածությունը՝ դատարանը չդարձավ այս գործընթացի դերակատար, և խնդիրը բացառապես մնում է քաղաքական բանակցությունների տիրույթում։ Հասկանալի է, որ հայկական կողմն այստեղ ֆիզիկապես ներկայացված է, բովանդակային առումով՝ ոչ, որովհետև որպես բանակցությունների սուբյեկտ չեմ դիտարկում։ Ուստի, մնում է ապավինել և հաճախակի երախտագիտություն հայտնել ռուսական կողմին, ում գործուն ջանքերի շնորհիվ որոշակի արդյունքներ ստացվել են։ Եթե ռուսական կողմն իր հեղինակությունը, իր քաղաքական ազդեցությունը չբանեցնի, վստահ եմ, որ որևէ գործընթաց տեղի չի ունենալու և առաջընթաց չի լինի։ Հայկական կողմը չունի, չի ստացել որևէ երաշխիք, որով կարող է ապահովել գերեվարված անձանց անհապաղ, ժամանակին վերադարձը Հայաստան։ Ու եթե Ադրբեջանը Հայաստանի հանդեպ խախտում է իր միջպետական պարտավորութունները, Հայաստանն անունակ է դրանց հակադարձելու, երաշխիքներ ստեղծելու։ Միակ գործոնը, որ այս պահին կա, ռուսական գործոնն է։ Եթե աշխատեց, խնդիր կլուծվի, եթե չաշխատեց, մենք իսկապես հայտնվելու ենք վատ հումանիտար խնդիրների առջև»,- եզրափակեց իրավաբանը։

ԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ

01.04.2026 10:46

Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին

01.04.2026 10:44

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանն աշխատանքային այցով Իշխանասար բնակավայրում էր

31.03.2026 23:35

Երկու 18 տարեկան դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, ովքեր եկեղեցում հարգանք չեն դրսևորել տասնյակ հավատացյալների նկատմամբ․ Արման Թաթոյան

31.03.2026 22:06

Ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը․ նույնիսկ տեսաուղերձների հարցը չի լուծել Վերաքննիչ դատարանը․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

31.03.2026 22:01

Ժաննա և Արաքսյան չեն վճարում նաև տների գույքահարկերը

31.03.2026 19:41

Աշխարհի ժողովուրդների դեմ Ռուսաստանի իրականացրած «ագրեսիայի» հետևանքները

31.03.2026 19:34

Գորիսի նորաստեղծ քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը հետաձգվել է

31.03.2026 17:47

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական առաջիկա ընտրություններին կմասնակցի դաշինքով

31.03.2026 14:45

Իրանը հերոսաբար պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև բոլոր անկախ և ինքնիշխան պետություններին՝ Դոնալդ Թրամփի արևմտյան միաբևեռ գերիշխանությունից

31.03.2026 12:57

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՆԴՅԱՆԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ` ՀԱՐԳԱՐԺԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ

31.03.2026 12:44

Հայացք Սյունիքից․ հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ

31.03.2026 12:17