7 հունիսի 2026 թ․, անկախության կաղնին կանգուն պահելու ընտրություն

12.05.2026 10:46
398

Սիրելի հայրենակիցներ, սիրելի սյունեցիներ

Մեր պապերը միշտ ասում էին՝ տուն կառուցելուց հետո ծառ տնկեք։ Այսօր այդ տունը մեր 35-ամյա անկախ Հայաստանն է, իսկ ծառը՝ կաղնին՝ երկար փորձությունների, պատերազմի ու դժվարությունների միջով անցած մեր հայրենիքը՝ Հայաստանը։

1991 թվականին մենք՝ ազգովի, հանրաքվեի միջոցով «այո» ասացինք անկախությանը և դուրս եկանք խորհրդային համակարգից՝ ստեղծելով ազատ, ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն։ Այդ նորաստեղծ պետությունը, կաղնու նման, արմատներ ձգեց հայրենի հողում և սկսեց ամրանալ։

Անկախության ճանապարհը հեշտ չէր։ Մենք անցանք ծանր պատերազմների միջով։ Մեր բազմաթիվ մարտական ընկերներ, անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից, ընկան մարտի դաշտում՝ գիտակցելով, որ անկախության ծառը պետք է կանգուն մնա նաև իրենց զավակների ապագայի համար։

Տարիներ շարունակ տարբեր ուղղություններից եկող քաղաքական ազդեցությունները փորձել են խաթարել մեր ժողովրդի միասնականությունը և ազդել մեր պետականության բնականոն զարգացման վրա։ Սակայն ժողովուրդը շարունակել է պահել ու ամրապնդել իր ստեղծած պետությունը։

Անկախության առաջին տարիներին, բազմաթիվ դժվարությունների պայմաններում, իրականացվեցին կարևոր պետական բարեփոխումներ։ Գյուղատնտեսական հողերը սեփականության իրավունքով տրամադրվեցին գյուղացիներին, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել իրենց հողի վրա, ստեղծել եկամուտ և ամուր կապված մնալ հայրենիքին։ Գյուղերում շարունակեցին գործել դպրոցներն ու մանկապարտեզները, ձևավորվեցին պետական կառույցներ ու նախարարություններ։

Հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ստեղծվեց հայկական բանակը, որը կարճ ժամանակում դարձավ մարտունակ ուժ։ Միևնույն ժամանակ, դիվանագիտական մեծ ջանքեր էին գործադրվում՝ Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու ապագան միջազգային հարթակներում պաշտպանելու համար։

1998 թվականից հետո, ցավոք, Արցախի հարցը մնաց չլուծված։ Տարիների ընթացքում սահմանային լարվածությունները շարունակվեցին, իսկ հասարակության մեջ խորացավ հիասթափությունը։ Միաժամանակ, հանրության շրջանում հաճախ հնչում էին առավելապաշտական հայտարարություններ, որոնք չէին նպաստում իրավիճակի խաղաղ կարգավորմանը։

Այդ տարիներին իրականացվեցին նաև խոշոր սեփականաշնորհումներ։ Շատերը կարծում են, որ պետական կարևոր ձեռնարկությունները և ենթակառուցվածքները պետք է պահպանվեին պետական վերահսկողության տակ՝ ծառայելով երկրի տնտեսական զարգացմանը։

 Ժամանակի ընթացքում ժողովուրդը սկսեց զգալ, որ մեր «ծառը» թուլանում է։ Եվ հենց այդ մտահոգությունից ծնվեց փոփոխությունների պահանջը։ Տեղի ունեցավ իշխանափոխություն, սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ հասարակության սպասելիքներն ամբողջությամբ չարդարացան։

2020 թվականի 44-օրյա պատերազմը դարձավ մեր նորագույն պատմության ամենածանր փորձություններից մեկը։ Հայրենիքի համար զոհվեցին հազարավոր երիտասարդներ, որոնցից շատերը դեռ 20 տարին էլ չէին բոլորել։ Պատերազմից հետո մեր պետության առջև ծառացան նոր մարտահրավերներ՝ անվտանգային, քաղաքական և ազգային ինքնության պահպանման առումով։

Այսօր, երբ մեր «կաղնին» դեռ կանգուն է, կարծում եմ՝ ժամանակն է կրկին համախմբվելու։ Ժամանակն է միասնական ուժերով պահպանելու մեր անկախությունը, պետականությունը և ազգային արժանապատվությունը։

Հունիսի 7-ին ձեր մասնակցությունը ընտրություններին կարևոր է։ Ձեր ձայնը վճռորոշ է Հայաստանի ապագայի համար։ Մեզ անհրաժեշտ է այնպիսի ուժ, որը ոչ թե կպառակտի հասարակությանը, այլ կվերականգնի վստահությունը, կխնամի մեր պետականությունը և նոր ուժ կհաղորդի մեր ժողովրդի միասնականությանը։

Այդ ուժը ես տեսնում եմ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության մեջ, որը քվեաթեթրիկում  N10-րդն է:

Ժամանակն է ընտրելու, պահպանելու և զարգացնելու։

Հուսով եմ, որ ձեր վստահության ու քվեի շնորհիվ մոտակա տարիներին մեր կաղնին կտեսնենք նոր կանաչած շիվերով, ավելին, հաստաբուն դարձաձ։

 

ԱԲՐԱՀԱՄ ԱՐԿԱԴՅԱՅԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայ Ազգային Կոնգրեսի Մեղրիի տարածքային պատասխանատու, Սյունիքի մարզից պատգամավորության թեկնածու

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24